Արցախ

Առաջնագծում զոհվել է Արցախի ԱԳՆ սփյուռքի բաժնի պետ Երվանդ Հաջիյանը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խոր կսկիծով տեղեկացնում է իրենց գործընկերոջ՝ սփյուռքի բաժնի պետ Երվանդ Հաջիյանի նահատակվելու սարսափելի լուրը:

Նա զոհվել է առաջնագծում, որտեղ որպես կամավոր մեկնել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված նոր պատերազմի հենց սկզբից:

«Կյանքից հեռացավ մի մարդ, ով անչափ սիրում էր Հայաստանն ու Արցախը՝ որպես նրա բաղկացուցիչ մաս: Մարդ, ով անձնվիրաբար նվիրված էր իր հայրենիքին, իր ժողովրդին, իր ընտանիքին:

Արցախցի հայտնի քաղաքագետ և լրագրող Միքայել Հաջիյանի ընտանիքում էր, որ ձևավորվեց Երվանդի՝ որպես իսկական հայրենասերի կերպարը, ով իր կյանքը չտարանջատեց Արցախի ճակատագրից, հենց ընտանիքում նա դարձավ իր հանրապետության իսկական քաղաքացի: Եվ երբ Արցախի Հանրապետության վրա նոր վտանգ կախվեց, Երվանդը, առանց երկմտելու և հապաղելու, հետևեց իր ավագ եղբոր՝ Նորայրի օրինակին, ով հազիվ պատանի հասակում դարձավ 1992-94 թթ. Ղարաբաղյան առաջին պատերազմի մասնակից, իսկ 2016 թ. ապրիլին որպես կամավոր մասնակցեց պատերազմին ու նահատակվեց: Երվանդը արժանի եղավ իր հերոս եղբոր հիշատակին՝ իր կյանքը նվիրելով հանուն Արցախի անկախության և իր հայրենակիցների արժանապատիվ կյանքի:

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում իր քսանամյա գործունեության ողջ ընթացքում Երվանդ Հաջիյանն առանձնանում էր բարձր արհեստավարժությամբ և բազմագիտակությամբ, աշխատանքի հանդեպ բարեխիղճ և պատասխանատու վերաբերմունքով: Լինելով պարտաճանաչ անձնավորություն՝ նա անմնացորդ նվիրվում էր աշխատանքին, կիրառում էր մասնագիտական ողջ գիտելիքներն ու կազմակերպչական հմտությունները՝ իր առջև դրված խնդիրը լուծելու համար: Մեր գերատեսչության բոլոր աշխատակիցները մշտապես առանձնացնում էին նրա՝ որպես կիրթ անհատի կերպարը, ընդգծված պարկեշտությունն ու առաքինությունը, գործընկերների նկատմամբ հարգանքը, նրանց կարծիքը լսելու և գնահատելու ունակությունը:

Մեր ընկերոջ և գործընկերոջ` որպես իսկական հայրենասերի, պրոֆեսիոնալ և լավ մարդու վառ հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում: Հանգչի՛ր խաղաղությամբ, Երվա՛նդ:

Այս դժվար պահին Արցախի Հանրապետության ԱԳՆ աշխատակազմն իր խորին ցավակցությունն է հայտնում Երվանդի ընտանիքին, նրա հարազատներին ու մերձավորներին, մաղթում նրանց ոգու կորով, արիություն և համբերություն»,- ասված է հայտարարության մեջ:

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

13 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

13 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

14 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

14 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

15 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

15 hours ago