Հայաստան
27.10.2020

Համանախագահող երկրներում ամենաբարձր մակարդակում քննարկվում է Արցախի անկախության հարցը

Համանախագահող երկրներում ամենաբարձր մակարդակում քննարկվում է Արցախի անկախության հարցը

Մեր Բանակը հաղթանակած և տարածաշրջանում լավագույն բանակն է։ Թեև պատերազմում ներգրավված է նաև Թուրքիան իր ահաբեկիչներով ու հատուկ ջոկատայիններով, բայց մեր ժողովուրդն ու Բանակը կարող են հաղթահարել բոլոր դժվարությունները և ապացուցել մեր հողում ապրելու և պետականությունը պահպանելու իրավունքը։ Այս մասին հրավիրված ասուլիսում ասաց պատմաբան Արմեն Մարուքյանը։

Նա նշեց, որ հանձինս մեր հարևան պետությունների՝ մենք գործ ունենք ցեղասպան պետությունների հետ։ Թուրքիայի դեպքում դա ակնհայտ է, այն ահաբեկիչների հետ մշտապես գործակցող պետություն է, և հիմա էլ ականատես ենք լինում, թե ինչպես է ահաբեկչական խմբավորումներին ուղղորդում հակամարտության գոտի։ Մարուքյանը նկատեց, որ լուսահոգի Հրանտ Դինքի սպանությունն այս համատեքստում պետք է դիտարկել, որովհետև վերջինս ցեղասպանության թեման զարգացնելու զոհը դարձավ։

Պատմաբանը մանրամասնեց՝ Ադրբեջանը նույնպես իրականացրել է Բաքվի հայերի զանգվածային կոտորած 1918 թվականին, նաև Շուշիի հայերի բնաջնջում է տեղի ունեցել 1919 թվականի հունիսին և 1920 թվականի մարտին, թուրք բարձրաստիճան սպաների դրդմամբ և ուղղորդմամբ։ 1988-ի փետրվարին Սումգայիթում, 1989-ի նոյեմբերին Բաքվում և Կրիովաբադում, նաև 1992 թվականին Մարաղայում իրականացվել են ցեղասպան գործողություններ։ Մարուքյանը շեշտեց, որ պետք է այս ջարդերին իրավական գնահատական տրվի, քանի որ իրականում դրանք ցեղասպանության շարունակություն է։ Վերջինս հայտնեց՝ Ադրբեջանը մշտապես բանակցային սեղանի շուրջ բարձրացնում է Խոջալուի թեման, չնայած բոլորը գիտեն, թե ինչ է կատարվել իրականում։ Ուստի հայերի նկատմամբ իրականացված ցեղասպան գործողություններին պետք է հստակ իրավաքաղաքական գնահատական տրվի՝ դարձնելով այն բանակցային սեղանի կարևոր բաղադրիչ։ Նաև բանակցային գործընթացներում չի բարձրացվում ադրբեջանահայ փախստականների խնդիրը, թեպետ ունենք 400 հազարից ավել փախստական։

Մարուքյանն անդրադարձավ ահաբեկիչների թեմային՝ Թուրքիան և Ադրբեջանը ոչ միայն ցեղասպան պետություններ են, նրանք նաև վեր են ածվել ահաբեկչական պետությունների։ Արդեն կան տեղեկություններ, որ այդ ռազմական գործողություններում ներգրավված ահաբեկիչները դուրս են եկել վերահսկողությունից և մոտ ապագայում նրանք վերածվելու են լրջագույն խնդրի ոչ միայն տարածաշրջանի համար, այլ նաև Ադրբեջանի։

Մարուքյանը կարծում է՝ Կոսովոյի սցենարը շահեկան չէ մեզ համար, որովհետև պատմական հիմքը այս երկու չճանաչված պետությունների էականորեն տարբերվում է։ Արցախը 30 տարի առաջ անջատվել է Ադրբեջանից, այսինքն՝ ոչ թե անջատում հանուն փրկության, այլ անկախության ճանաչում հանուն գոյության, գոյաբանական խնդիրների լուծման։ Նաև Կոսովոն սերբերի համար սուրբ հող է, իսկ Արցախը մշտապես հայկական տարածք է եղել և այստեղ էական տարբերություններ կան։ Կոսովոյի պարագայում կար սատարում արևմուտքի կողմից, իսկ Արցախի պարագայում ՆԱՏՕ-ի անդամ պետություններից մեկը ներգրավված է կոնֆլիկտում և դժվար է խոսել լիակատար աջակցության մասին։

Մարուքյանը մատնանշեց Պուտինի վերջին հայտարարությունները, որոնք շատ կարևոր ուղերձներ են պարունակում, դրանցում հստակ ընդգծվեց, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, քանի որ չի կարելի մոռանալ հայերի նկատմամբ իրականցված «դաժան ոճրագործությունները»։

Միաժամանակ պետք է հաշվի առնել Ֆրանսիայում տեղի ունեցող՝ մեզ համար շահեկան գործընթացները։ Այսինքն՝ առնվազն Մինսկի խմբի համանախագահող երկրներում ամենաբարձր մակարդակով քննարկվում է Արցախի անկախության ճանաչման հարցը։ Պատմաբանը ընդգծեց՝ վերջին 30 տարիների ընթացքում նման խոշոր տեղաշարժ չէր եղել, ինչը թեժ մարտական գործողությունների հետևանք է։ Պետք է աշխատել բոլոր ուղղություններով, բոլոր բարեկամ երկրների հետ։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն