Հայաստան
28.10.2020

Ովքե՞ր կազատվեն վարկային պարտավորությունից

Ովքե՞ր կազատվեն վարկային պարտավորությունից

Կառավարության ընդունած օրենքով հնարավորություն է ընձեռվում, որպեսզի բանկերը և վարկային կազմակերպությունները, առանց հարկային հետևանքներ կրելու, կարողանան ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված, անհայտ կորած համարվող կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց, ինչպես նաև առաջնահերթորեն նրանց հետ փոխկապակցված անձանց՝ ամուսնու, համատեղ ապրող ծնողի և համատեղ ապրող զավակի վարկային պարտավորությունները։

Ընդ որում, ի տարբերություն նախկինում ընդունված նմանատիպ նախաձեռնությունների, այս մեկը տարբերվում է նրանով, որ խոսքը վերաբերում է ոչ միայն տույժերին ու տուգանքներին, այլ վարկային պարտավորություններին առհասարակ։ Այսինքն՝ նաև վարկի մայր գումարին։ Նպատակը պարզ է՝ շահառու համարվող անձանց կամ նրանց հետ փոխկապակցված անձանց ամբողջովին ազատել վարկային պարտավորությունից։

Օրենքն ընդունված է և ուժի մեջ է մտած, հետևաբար հանգիստ կարող է կիրառվել։ Կարևոր նկատառում՝ սա հնարավորություն է բանկերի և վարկային կազմակերպությունների համար, այսինքն՝ օրենքով չի պարտադրվում և գործնականում չի էլ կարող պարտադրվել նման պահանջ։ Օրենքի փիլիսոփայությունն այն է, որ պետությունը բանկերի և վարկային կազմակերպությունների հետ կիսում է բեռը վարկի չմարման դեպքում, իսկ վերջինները այս որոշումը կայացնում են իրենց սեփական քաղաքականության շրջանակներում՝ ելնելով իրենց առջև դրված խնդիրներից և նպատակներից։

«Ի ուրախություն մեզ բոլորիս՝ պետք է նկատել, որ բանկերն ու վարկային կազմակերպություններն իրապես պատրաստակամ են օգտվել այս գործիքի ընձեռած հնարավորություններից և առավելագույն մեծ ծավալով վարկային պարտավորություններ ներել։ Սա մենք զգացել ենք ֆինանսական կառույցների հետ մեր ամենօրյա շփումների արդյունքում։ Այս իմաստով օրենսդրական փոփոխությունը սպասված էր, և ես համոզմունք ունեմ, որ այն առավելագույնս ծառայելու է իր նպատակին, և, եթե անգամ զգացմունքային կողմը թողնենք, ավելի շատ տնտեսագիտական դատողություններով փորձենք հարցին նայենք, ապա իմաստ չկա այդ ակտիվներն այդպես անորոշ ժամկետով հաշվառել, որովհետև բանկը կամ վարկային կազմակերպությունը գործնականում չի կարող հիմնավոր ակնկալիք ունենալ մարումների գծով»,- ասաց Արման Պողոսյանը։

Քրիստինե Հովսեփյան

 

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն