Հայաստան
04.11.2020

68 մտավորականները չեն տիրապետում իրավիճակին

68 մտավորականները չեն տիրապետում իրավիճակին

«Կոչ ենք անում քննարկել բոլոր հնարավոր լուծումները, ներառյալ՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված, հստակ լիազորություններով օժտված ռազմաքաղաքական հատուկ մարմնի ձևավորումը։ Լուծման արդյունավետության միակ չափանիշը Հայ ժողովրդի գոյապահպանության համար վճռական նշանակություն ունեցող այս պատերազմում հնարավոր նվազագույն կորուստներով մեր Հաղթանակի ապահովումն է»,- ասված է հայ մտավորականների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակում։

Մտավորականները, բացի Փաշինյանից, նաև դիմել են մնացյալ հայ ժողովրդին՝ հորդորելով հրաժարվել ներքին բոլոր տարաձայնություններից և ամբողջությամբ լծվել հաղթանակի կերտմանը։

Ինչպես ասում են՝ կրկին փորձեք, քանի որ իմաստուն խոսքը վկայում է՝ փորձը փորձանք չէ։ Փորձանք չէ, բայց հանկարծակի ակտիվացած մտավորականների աղմուկն էլ հասկանալի չէ։ Տարօրինակ և հասկանալի չէ, քանի որ մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը դեռ օրեր առաջ հանրայնացրել է վարչապետի պաշտոնական դիրքորոշումը. «Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ չի կարող խոչընդոտ հանդիսանալ ի նպաստ Հայաստանի և Արցախի հնարավոր որևէ քայլի»։ Ուստի հարց է առաջանում՝ օգնողներին «խոչընդոտո՞ւմ է» հստակ լիազորություններով օժտված ռազմաքաղաքական հատուկ մարմնի լինել կամ չլինելը։

Նաև անհասկանալի է թվում ժողովրդին ուղղված կոչը. տպավորություն է ստեղծվում, որ 68 մտավորականները չեն տիրապետում իրավիճակին, զի հաղթանակի կերտմանը լծվել է Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնությունը սանձազերծված ագրեսիայի առաջին իսկ օրվանից, և հայ ժողովուրդը մեղք չունի, որ ոմանք բացակայում են կամ նախընտրել են դասալքությունը գոյութենական պայքարում։

Հնարավո՞ր է, որ հենց 68 մտավորականները հապաղել են միանալ «մնացյալ հայությանը»՝ ներքաղաքական տարբեր հաշվարկներից ելնելով… Սրանք լոկ մասնավոր ենթադրություններ են, որ առաջանում են բազմաթիվ ընթերցողների շրջանում։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն