

«Շուշին մերն է, չի ընկնելու»,- հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը։
Վերջինիս խոսքով՝ Հայոց պատմության մեջ այս անցնող օրերը կմտնեն որպես Շուշիի պաշտպանության փայլուն օրեր։ Հակառակորդի հետախուզա-դիվերսիոն, առանձին վաշտային մարտավարական խմբերի, վարձկանների, հրոսակախմբերի ոչնչացման գյոռբագյոռ ռազմագործողությունը հերոսաբար շարունակվում է։
Այսօր մեր հրետանին, մեր հետևակը, մեր այլ ստորաբաժանումներ ուղղակի հրաշքներ են գործել։ Թշնամու զորքերից, վարձկաններից և մնացած թափթփուկներից Շուշի տանող ձորակներում տասնյակ, նույնիսկ հարյուրավոր դիակներ են մնացել։
Այս պահին էլ մարտերը ընթանում են, բայց ուժգնությունը զգալիորեն թուլացել է։
Թշնամական ուժերին հերոսաբար ջախջախել են նաև քարինտակցիները։
Ավելի հարավ, ավելի արևելք, այլ ուղղություններով Շուշի ձգտող հրոսակախմբերին ևս ջախջախել են այլ գյուղերի բնակիչներ։
«Հայկական հրետանին այսօր պարտության մատնեց հառակորդի հրետանուն»,- ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ «իրավիճակն այլևս փոխված է»։
Քրիստինե Հովսեփյան Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…
ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…
Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…
Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…
«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…