

Ունենք ծայրահեղ ծանր 180 և ծանր՝ 897 Covid-19-ով հիվանդ այս պահին, որոնցից 73 հիվանդ միացված են արհեստական շնչառության սարքերին։ Սարքերի պակաս չկա՝ կան անհրաժեշտ թվով սարքեր և դեռ շարունակվում է նորերի ձեռք բերման գործընթացը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Արսեն Թորոսյանը։
Նախարարը նշեց՝ այսօր կա բուն թթվածնի դեֆիցիտ, որն առկա է ամբողջ աշխարհում։ Թթվածինը արտադրվում և սպառվում է, քանի որ այն հնարավոր չէ ներկրել։ Հայաստանի թթվածնային հզորությունները աշխատում են սահմանի վրա։ Տիտանական ջանքեր են գործադրվում, որպեսզի որևէ խափանում չլինի, նաև փորձ է արվում նոր հզորություններ ձեռք բերել։ Գնվել է թթվածնի ևս 4 մեծ կայան, ինչպես նաև մոտ 500 թթվածնային խտացուցիչներ։
«Իրականում այս պահին արված է հնարավոր մաքսիմումը և դրանից ավել պարզապես անել հնարավոր չի, եթե խոսքը վերաբերվում է, օրինակ, նոր մահճակալային տեղեր ունենալուն։ Սրանից ավել մահճակալային տեղ ֆիզիկապես չենք կարող ունենալ, քանի որ հարցը միայն մահճակալը չի։ Դա առաջին հերթին բժշկական անձնակազմն է, թթվածինն է, հետևաբար մահերը քչացնելու միակ տարբերակը քիչ թվեր ունենալն է, այսինքն՝ մենք պետք է կանխենք հիվանդության հետագա տարածումը բոլորս միասին համատեղ ջանքերով»,- նկատեց Թորոսյանը։
Նա հավելեց, որ ամբողջ հանրապետությունում մինչ այսօր եղել է 343 կրկնակի վարակման դեպք։
Քրիստինե Հովսեփյան Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…