

«Ռուսական կողմը նախկինի պես բոլոր հնարավոր ջանքերը գործադրում է Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը քաղաքական-դիվանագիտական միջոցներով կարգավորելու համար»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք այդ հակամարտությունը կարող է ռազմական լուծում ունենալ:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը չի մեկնաբանել թուրքական մամուլում շրջանառվող այն տեղեկատվությունը, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է համատեղ աշխատանքային խումբ ստեղծել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման համար: Պեսկովի խոսքով՝ Կրեմլի մամուլի ծառայությունը արդեն հայտնել է այն թեմաների մասին, որոնք քննարկել են Պուտինն ու Էրդողանը։
«Ես այդ տեղեկատվությանն ավելացնելու ոչինչ չունեմ։ Ղարաբաղի թեման իսկապես շոշափվել է»,- ասել է Պեսկովը։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…