

aravot.am:«Քաղաքական ընդդիմախոսներին հետապնդելու կամ ճնշելու հանձնարարություն ՀՀ վարչապետի կողմից ԱԱԾ-ին երբևէ չի տրվել և ԱԱԾ-ն սահմանադրական կարգի պաշտպանության ուղղությամբ իր գործունեությունը մշտապես իրականացրել է բացառապես օրենքի շրջանակներում»,- Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից այսպես պատասխանեցին: Հետաքրքրվել էինք՝ ԱԱԾ-ն բարձրագույն քաղաքական իշխանության հրահանգո՞վ է այս օրերին ձերբակալում քաղաքական գործիչներին: Երեկ ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Միքայել Համբարձումյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում ասված է.
«Դիմելով Ձեզ, պարոն վարչապետ, ուզում եմ կրկնել այն, ինչ արդեն մեկ անգամ ուղիղ ասել եմ 27.10.2020թ. Վազգեն Մանուկյանի հայտարարության հետ կապված. թույլ եւ ոչ բավարար հիմքերով հարուցված քրեական գործերով չի կարելի քաղաքական ընդդիմախոսներին ձերբակալել, քաղաքական խնդիրները դրանով չեն լուծվում: Մարդկանց այդ միջոցներով հնարավոր չէ լռեցնել, ընդհակառակը` դրանից քաղաքական պայքարն ավելի է սրվում, քաղաքական դաշտում անջրպետն ավելի է խորանում, եւ հանրության շրջանում անարդարության զգացումն ավելի է մեծացնում իշխանության նկատմամբ անվստահությունն ու բացասական վերաբերմունքը:
Ձեր մերձավորների հետ խորհրդակցելուց հետո այն ժամանակ Դուք, այնուամենայնիվ, ընդունեցիք իմ ասածը եւ զերծ մնացիք այդ ուղղությամբ ակտիվ գործողություններ իրականացնելու հանձնարարականներ տալուց: Սակայն ներկայումս նույն գործելաոճն եք կիրառում տասնյակ գործիչների նկատմամբ: Ուստի եւս մեկ անգամ կրկնում եմ` ձերբակալություններով, խուզարկություններով եւ այլ ռեպրեսիվ միջոցներով Ձեզ ցանկալի, դրական արդյունքի հասնել չեք կարող, եթե հասնեք էլ` դա լինելու է խիստ ժամանակավոր»:
ԱԱԾ պետի նախկին պաշտոնակատարը նաեւ դիմել էր ԱԱԾ իր գործընկերներին՝ հորդորելով՝ ճիշտ գնահատել արդի իրավիճակը` դեմ չգնալ սեփական խղճին, գործել հայրենիքի նվիրումով, ինքնուրույն, իրենց գործառույթների շրջանակներում եւ բացառապես օրենքով:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…