Արցախ

Շուշիից առաջ պատերազմը կանգնեցնելու բոլոր հնարավոր սցենարներում Շուշին պետք է հանձնվեր առանց մարտի․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում նշեց, որ երկու հանգամանք է եղել, որոնց պատճառով ավելի շուտ չդիմեց հանրությանը։ Առաջին հանգամանքն իրավիճակը փոխելու հեռանկարն էր, երկրորդը՝ պատերազմը կանգնեցնելու գինը։

«Տեսեք՝ հիմա ինչքան ցավոտ է ընդունվում բոլորիս կողմից, որ երեք տարածք պետք է վերադարձվի, ինչքան ցավոտ կլիներ, ընդ որում՝ իրավիճակում, երբ թե´ գլխավոր շտաբի, թե´ Արցախի ղեկավարության գնահատման համաձայն այդ տարածքները պահել այլևս հնարավոր չէր։ Կամ Քելբաջարի մի հատվածը հնարավոր է պահել, բայց Արցախի ամբողջ տարածքը կորսվելու է։ Որոշումը կայացվել է այն պահին, երբ ակնհայտ է եղել, որ պայքարն այլևս իմաստ չունի։ Դրանից առաջ չի եղել նման իրավիճակ։ Եվ մեր բանակը, զինված ուժերը, գլխավոր շտաբը կռվել են մինչև վերջ, մինչև վերջին օրը, վերջին վայրկյանն ու րոպեն»,- նշեց վարչապետը։

Երբ անհաջողությունները սկսել են ռազմաճակատում, խնդիրը եղել է բեկում մտցնելը, որի համար արվել է հնարավոր ամեն բան։ Որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ հասկացել են, որ անիմաստ է այդ խնդիրը ձևակերպել։

«Ո՞րն է այդ կետը, որտեղ մենք դա արձանագրել ենք։ Այդ կետը Շուշիի անկումն է։ Շուշիից առաջ պատերազմը կանգնեցնելու բոլոր հնարավոր սցենարներում Շուշին պետք է հանձնվեր առանց մարտի։ Ես նշել եմ, որ մենք չենք կարող Շուշին հանձնել, այն ունի առանձնահատուկ նշանակություն»,- նշեց վարչապետը։

Վարչապետի խոսքով՝ 25 տարի ընթացած բանակցություններում միակ որոշակի կետը եղել է 7 շրջանի հանձնումը, մնացած կետերը եղել են անորոշ։

«Եվ շատ հաճախ՝ նախկինում էլ, հիմա էլ, քննարկվել է, այսպես ասած, «սցենարով» պատերազմի տրամաբանությունը։ Բայց սրա առանձնահատկությունը նրա մեջ է, որ այս պատերազմը՝ համենայնդեպս հայկական կողմից ոչ թե այդ սցենարն իրագործելու, այլ դրան դիմադրելու նպատակ է ունեցել»,- նշեց վարչապետը։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

4 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

5 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

5 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

6 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

6 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

6 hours ago