Արցախ

Չեմ կարող պաշտպանել ես, թեկուզ նաև այն պատճառով, որ Վազգենի եղբայրն եմ. Արամ Սարգսյան

Հանրապետություն կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը ֆեյսբուքում գրառում է կատարել․
«21-րդ դարի բանակը հաղթեց 20-րդ դարի բանակին, ՆԱՏՕ-ի սպառազինությունը՝ ռուսականին։ Հետևանքը՝ ունենք համաձայնագիր Էրդողանի և Պուտինի միջև, որը շատ վատն է, որը չեմ կարող պաշտպանել ես, թեկուզ նաև այն պատճառով, որ Վազգենի եղբայրն եմ։
Այնուհանդերձ, հայտարարությունը կայացած փաստ է:
Ռուսական զորքերն՝ իրենց ոչ բնորոշ արագությամբ ու բազմամիլիոն ծախսերով, տեղավորվում են Արցախի տարածքում ,ու դրա դեմ գնացող և խոչընդոտող ցանկացած գործընթաց ռիսկային է, արկածախնդիր, և շատ խիստ կպատժվի պատերազմով ու պատերազմի աշխարհագրության փոփոխությամբ, որ կործանարար կլինի մեզ համար։
Ներքաղաքական զարգացումները ցույց են տալիս, որ ռուսներն այս խնդրում չեն խնայում նաև իրենց հինգերորդ շարասյանը։
Ակնհայտ է նաև, որ պատերազմի նման ցավոտ արդյունքը, որ անսպասելի էր բոլորիս համար, որովհետև այլ կերպ էր լուսաբանվում՝ վերջնական հաղթանակի հույս ու հավատ տալով, հասարակության կասկածները, հիասթափությունը և թերահավատությունն առաջացրեց, որը հաղթահարելը շատ բարդ և ժամանակ պահանջող խնդիր է։
5 տարի հետո Ադրբեջանը հնարավոր է հրաժարվի խաղաղապահներից, հետևաբար այս 5 տարվա մեջ մենք պետք է համախմբենք ողջ հայության ներուժը, իսկ դրա համար պիտի կարողանանք.
1) ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հասնել Արցախի Հանրապետության կարգավիճակի քննարկման և ազգերի ինքնորոշման իրավունքի շրջանակում լուծում տալու տարբերակին։
2) Համահայկական ողջ ներուժն ուղղենք աշխարհի բոլոր երկրներում Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացի վրա։
3) Օգտագործենք ՀՀ տարածքի արտադրական, տնտեսական, հումքային, անգամ մշակույթային ողջ ռեսուրսը 21-րդ դարին համարժեք զինտեխնիկա ու բանակ ունենալու համար։
Այդ ժամանակ կրկին կապացուցենք, որ հայ տղամարդուց խիզախ տղամարդ աշխարհում չկա ,և միայն այդ դեպքում Ադրբեջանը կխնդրի, որ խաղաղարարները շարունակեն մնալ։ Նման խնդիրների լուծման, ստեղծված իրավիճակի լիցքաթափման և հանրությանը հույսով լցնելու և քաղաքական համերաշխության միակ օրինական ճանապարհը արտահերթ ընտրությունների ժամկետ ամրագրելն է։ Ընտրությունները, բնականաբար, չի կարելի անել հիմա՝ շոկային և լարված տրամադրություններով.ժամանակ է պետք՝ուշքի գալու ու նախապատրաստվելու:
Ես հոկտեմբերի 27-ից հետո անվստահություն, ճգնաժամ և հակադրություն հաղթահարած տեսակ եմ, և այլ տարբերակ, քան թշնամուն չուրախացնելը և հանրային համերաշխության ու միմյանց ընդառաջ քայլեր անելը չեմ տեսնում։ Համոզված եմ, որ ներքաղաքական խնդիրների լուծումը պետք է իրականացվի միմիայն Սահմանադրության ընձեռած գործընթացներով՝ ԱԺ-ի, կառավարության ու նախագահի ինստիտուտի ամբողջական կիրարկմամբ»։
Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

8 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

9 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

10 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

11 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

11 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

11 hours ago