Հայաստան

Ես ասացի՝ դուք նշանակել եք ԶՈՒ ԳՇ պետ ամենաանպատրաստ գեներալին․ Հակոբյանը՝ Արտակ Դավթյանի մասին

«Բանակը հաղթելու արվեստ է սովորեցնում, ո՛չ սնվելու, ո՛չ լավ ապրելու։ Բանակում որոշակի պաշտոն զբաղեցնելու համար մարդն առնվազն, ըստ հերթականության, մի քանի պաշտոններ է զբաղեցնում, եւ այդ բոլոր պաշտոններում նա պետք է կարողանա իրեն դրսեւորել առավելագույնս։ Փողոցից հավաքված բարի կամքով բոլոր տղաներին ես հարգում եմ, բայց չեն կարող ունենալ այն ունակությունները, որ պատերազմ հաղթեն»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության վարչության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։

Նրա խոսքով՝ քաղաքական որոշ գործիչներ, որոնք կարծում են, թե բանակում գիտելիքը այնքան կարեւոր չէ, կարելի է 20 հոգով ջոկատ կազմել, գնալ հաղթել, այդպես չէ: Նա նշեց, որ այն հատվածներում, որտեղ կանոնավոր ԶՈՒ է եղել, նահանջներ կա՛մ չեն եղել, կա՛մ էլ քիչ են եղել:

«Այստեղ եւս սուտ ինֆորմացիա տարածելը մեզ օգուտ չի բերելու։ Պարտությունը դա կործանում չէ, պարտությունը նոր հաղթանակ կերտելու հնարավորություն է։ Միայն ու միայն դա պիտի գնահատես եւ այդտեղից ճիշտ հետեւություններ անես»,- նշեց Հակոբյանը։

Խոսելով այս պարտության պատճառների մասին՝ Հակոբյանն ասաց, որ առաջին մեծ պատճառը ղեկավարումն է. զինված ուժերի խաղաղ պայմաններից պատերազմի բերելու ընթացքում եւ պատերազմի ընթացքում ղեկավարումը։

«Մեր բոլոր անհաջողությունները սկսել են զինված ուժերի նախապատրաստումը պատերազմին։ Այն տվյալները, որոնք ես կներկայացնեմ, ներկայացնում եմ տարեթվերով՝ զերծ մնալով նախկին եւ ներկա պաշտոնյաներ նշելուց, որովհետեւ ինձ այդ բառը վիրավորում է։ Այդ տեմպով շարունակելով՝ ասելու ենք՝ այս իշխանության ժամանակ այս մարդը ծնվել է, ուրեմն պիտանի է կամ պիտանի չէ»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ երբ վարչապետը հեղափոխությունից հետո Արտակ Դավթյանին գլխավոր շտաբի պետ է նշանակել, ինքը վարչապետին ասել է. «Ես ասացի՝ դուք նշանակել եք ԶՈՒ ԳՇ պետ ամենաանպատրաստ գեներալին։ Իմ առաջարկը եղել է այսօրվա գլխավոր շտաբի պետը։ Այդ օրվանից սկսել է բանակի քանդման գործընթացը»։

Նրա խոսքով՝ սա դավաճանություն չէ, անգրագիտություն է, պատերազմի արվեստին չտիրապետել է, ղեկավարման համակարգին չտիրապետել է։

Թիվ 1

Recent Posts

ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան պայմանավորվել են համագործակցել

ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան պայմանավորվել են համագործակցելՄեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հոկտեմբերի 2-ին Բրյուսելում Եվրահանձնաժողովի…

7 mins ago

«Սահմանազատման կանոնակարգը» կառավարությունն ուղարկել է Ազգային ժողով

Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել և ԱԺ նիստերի օրակարգում չընդգրկված նախագծերի բաժնում զետեղվել է…

17 mins ago

Դավթաշեն վարչական շրջանում քաղաքացին հատել է թվով 45 բարդի տեսակի ծառ

Այսօր Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում քաղաքացին հատել է թվով 45 բարդի…

30 mins ago

Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 3-5-ն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն: Այսօր ՀՀ վարչապետը հանդիպումներ…

40 mins ago

Անհամբերությամբ սպասում ենք ՆԱՏՕ-ի հետ սերտ համագործակցությանը. Միրզոյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մարկ Ռյուտեին շնորհավորել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար նշանակվելու առթիվ։ «Ակնկալում ենք…

47 mins ago

Ֆասթ Բանկը թողարկել է իր առաջին՝ «Ակն» բանկային քարտերը

Ֆասթ Բանկի թողարկած առաջին բանկային` ԱԿՆքարտերը, արդեն հասանելի են բոլոր մասնաճյուղերում։ Բանկը գործակցում է ArCA,…

58 mins ago