

Կառավարության դիրքորոշումը ռազմական դրության չեղարկման վերաբերյալ հետևյալն է՝ ռազմական դրությունը դեռ պետք է ուժի մեջ մնա, կամ չեղարկվի մասնակի և աստիճանաբար։
Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ հետպատերազմյան նոր իրողությունները երկրում առաջացրել են հումանիտար լարված իրավիճակ, որը ենթադրում է նոր կարգավորումների պահանջ, ուստի պետք է կատարվեն մի շարք օրենսդրական փոփոխություններ, իրավակարգավորումներ, որոնք պետք է հիմք հանդիսանան և հնարավոր դարձնեն ռազմական դրության չեղարկումը։
Ռազմական դրության չեղարկումը այս պահին կարող է առաջացնել հումանիտար օգնության դանդաղեցում, նաև կխաթարվի բժշկական այլ կազմակերպությունների հետ համագործակցության բնականոն ընթացքը։
Ըստ պատգամավոր Անի Սամսոնյանի՝ Առողջապահության նախարարության ծուլության անհեռատեսության պատճառով հիմա որպես խոչընդոտ տեխնիկական հարցեր են քննարկում ռազմական դրությունը չեղարկելու համար, քանի որ ՀՀ կառավարությունը կարող է հարկային արտոնություններ տրամադրել առանց ռազմական դրության պայմանների, Հայաստանը կարող է հումանիտար օգնություն ստանալ առանց ռազմական դրության ռեժիմ հաստատելու։ Բերված պատճառաբանությունները տեխնիկական և արհեստական են, իսկ հումանիտար աղետը հնարավոր չէ մեղմել առաջիկա 5 տարիների ընթացքում։
Սամսոնյանին հակադարձեց Ավանեսյանը՝ նկատելով, որ նույնիսկ պատերազմական իրողությունների պարագայում կան ընթացակարգեր, որոնք հնարավոր չէ անտեսել։ Նորմալ պայմանների համար կա նորմալ օրենսրություն, սակայն ներկայումս կատարվում են փոփոխություններ եղած իրողություններն արտացոլելու, ընթացակարգերը ամրապնդելու համար։ Վերջինս պնդեց, որ ինքը ներկայացնում է չեղարկման պատճառներից միայն մեկ ուղղություն, իսկ կառավարության դիրքորոշումը կհիմնավորեն նաև պաշտպանական և անվտանգային կոմպոնենտը ներկայացնող գործընկերները։
Քրիստինե Հովսեփյան Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…