Արցախ

Արթուր Աղաբեկյանը եկել, զինվորներին ասել է՝ Հադրութը ծախված է, իզուր եք կռվում. ազատամարտիկ

Երեկ WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովն ասուլիսին անդրադարձել է Հադրութի գործողություններին։ Նա ասել է, որ քչերն էին սպասում՝ դիվերսանտները անտառային ճանապարհով կմտնեն Հադրութ. որոշակի սխալներ են եղել ոչ այնքան հետախուզական տվյալների ոլորտում, որքան պաշտպանական գծի դասավորվածությունում։ Նրա կարծիքով՝ սա ավելի շատ ռազմական կորուստ էր, քան քաղաքական: Նա պատմել է, որ քաղաքի համար մեկ շաբաթից ավելի կռիվներ էին ընթանում, նախ՝ դիվերսանտներ են հայտնվել քաղաքում, որոնք եղել են հայկական զինվորական համազգեստով։ Ավելին՝ նրանք շփվել են հայերենով։

«Հատուկջոկատայինները մտնում էին, մաքրում քաղաքը, բայց այդ ժամանակ էլ սկսվում է հրետանային կրակ, իրար հետևից գալիս էին ԱԹՍ-ները»,- պատմել է Պեգովը։

Ազատամարտիկ Ժորա Սափեյանը, որ սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի կեսը եղել է Հադրութում, մասնակցել պատերազմական գործողություններին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Հադրութի հետ կապված մեկ բան կարող է ասել, ներսում դավադիր ուժեր էին հայտնվել։ «Արթուր Աղաբեկյանի նմանները գալիս էին Հադրութ, ապատեղեկատվություն տարածում։ Նա եկել, զինվորներին ասել է, որ Հադրութը ծախված է, եկեք մյուս գյուղերը պաշտպանեք»,-պատմեց Ժորա Սափեյանը։

Սափեյանը պատմեց, որ իրար հետևից գալիս էին ԱԹՍ-ները, հրետանային կրակ էր բացված, զինծառայողները դիմում էին փախուստի։ «Նախագահ Արայիկ Հարությունյանը, Հադրութի շտաբի դիմաց կանգնած, երեխայի պես լաց էր լինում, որ գնում էին, ասում էր՝ ինչո՞ւ եք գնում, ասում էին՝ ծախել եք Հադրութը։ Արայիկ Հարությունյանը իմ ներկայությամբ է լացել, դավադիր ուժերը անընդհատ հայտարարում էին, թե Հադրութը ծախված է։ Քոչարյանասերժական թիմի ներկայացուցիչներ էին։ Բոլորին ասում էին՝ իզուր եք կռվում, ծախված է Ղարաբաղը, բոլորին նման տեղեկատվություն էին ներարկում»,- հավելեց նա։

Ազատամարտիկը նշեց, որ արդեն իսկ պատասխանատվության պետք է կանչվեին բոլոր մեղավորները։ «Հրամկազմը փախավ, ամեն օր մի դավադիր բան էր լինում, զինվորի ոգին այդպես ջարդվեց։ Ու հիմա բոլորը գիտեն Արթուր Աղաբեկյանի հայտարարությունների մասին»,-հավելեց նա։

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

11 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

11 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

11 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

12 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

13 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

13 hours ago