

Այս տարվա սեպտեմբեր ամսից սահմանամերձ Բերդ քաղաքում կգործի Հայաստանում առաջին «Թումո-տուփը», որը տարեկան կներգրավի 250 պատանիների։ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում այսօր տեղի ունեցավ ծրագրի շնորհանդեսը, ինչպես նաև հուշագիր ստորագրվեց կենտրոնի և Տավուշի մարզպետարանի միջև՝ Բերդի Թումո-տուփի տրանսպորտային աջակցության վերաբերյալ։ Այսպիսով, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հայտարարում է «Թումո-տուփ» մարզային ծրագրի մեկնարկի մասին։ «Թումո-տուփ» նախագիծը հնարավորություն է տալիս առանց շինարարական մեծ ծախսերի՝ փոքր համայնքների պատանիների համար հասանելի դարձնել Թումոյի կրթական ծրագիրը՝ նրանց ապահովելով կրթական տարածքով։ Թումո-տուփը հեշտ տեղաշարժվող, բայցև տեխնիկապես հագեցած մինի-Թումո է։ Այն կարող է տեղադրվել ցանկացած համայնքում։ Թումո-տուփի գաղափարին աջակցել է ՀՀ Կենտրոնական Բանկը։ Բերդի Թումո-տուփի ստեղծմանն աջակցում են «Ամունդի-ԱԿԲԱ» ընկերությունը և Hayg Foundation հիմնադրամը։
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն իր ելույթում նշեց, որ 21-րդ դարում մրցունակության և հաջողության ամենամեծ գրավականը ստեղծարար մարդն է։ «Հայաստանի առանձնահակտությունը կայանում է ստեղծարար կրթության ներառական լինելու մեջ։ Մենք արդեն գնում ենք գյուղ առ գյուղ՝ բոլորին հասանելի դառնալու համար։ Մենք չգիտենք, թե տաղանդի հատիկը որտեղ է գտնվում։ Այդ մեկ հատիկը գտնելու համար պետք է կրթության հնարավորություն ստեղծենք բոլոր գյուղերում։ Մենք գիտենք, որ մեր երեխաները տաղանդավոր են։ Բայց պետք է լինեն հարթակներ՝ այդ տաղանդի դրսևորման համար»,-ասաց Տավուշի մարզպետը։ Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը հայտարարեց, որ ծրագիրը նման ձևաչափով կընդլայնվի Արցախում և Շիրակում, իսկ մոտ ապագայում Մասիս քաղաքում և Տավուշի Կողբ գյուղում բացվող Թումոները կվերածվեն կրթական հանգույցների։
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…