Categories: Հայաստան

Ո՞վ է Երևանում 1 մլն դրամով հող գնել և 1 տարի անց վաճառել 247 մլն դրամով «Հետք»

Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ 2006թ.-ին Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղամասում համայնքային հողը վաճառվել է 1 միլիոն դրամով, իսկ մեկ տարի անց գնորդն այն օտարել է 247 միլիոն դրամով: «Հետք»-ը պարզել է այդ գործարքի ժամանակագրությունը, գույքը գնած և վերավաճառած անձանց ինքնությունը: Այսպես, Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանած Ազատության 26 հասցեի 0.29 հա հողամասը 2006 թ.-ին քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշմամբ՝ փոխանցվել է Քանաքեռ-Զեյթուն համայնքին: Մինչ փոխանցումը քաղաքապետին այդ հարցով դիմել էր Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավար Արայիկ Քոթանջյանը: Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տարածքում գտնվող հողամասն՝ իր ջրավազանով, 2006թ.-ի դեկտեմբեր ամսին Քանաքեռ-Զեյթուն համայնքի ավագանին որոշել է վաճառել 1 միլիոն 200 հազար դրամով: Արդեն 2007թ.-ին առքուվաճառքի պայմանագիր է կնքվել Հակոբ Ումրիկյանի հետ:
Ավելին՝ hetq.am

editors

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

3 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

4 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

4 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

4 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

5 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

5 hours ago