Հայաստան

Վաղը կարող է ուշ լինել՝ միանանք վերադարձնելու համար մեր ռազմագերիներին

Մեկնարկել է արվեստագետների կողմից կազմակերպված ակցիան։ Նրանք միավորվել են, որպեսզի լսելի դարձնեն այն ծնողների և ընտանիքների ձայնը, որոնց ընտանիքի անդամները և զավակները այսօր գերության մեջ են կամ անհետ կորած են համարվում։

Այսօր հանրահավաքի հարթակում ելույթով հանդես չեն գալիս քաղաքական գործիչներ, չի հիշատակվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունը՝ խուսափելու համար կրիտիկական պահին շահարկումներից և մեդիագրոհներից։

Նպատակը մեկն է՝ վերադարձնել գերիներին և անմահացած հերոսների մարմինները՝ արժանապատիվ կերպով հողին հանձնելու համար։

Դերասան Հրանտ Թոխատյանը երախտագիտություն հայտնեց Արման Թաթոյանին՝ այս օրերին կատարած ահռելի աշխատանքի համար։ Վերջինս խնդրեց համայն հայությանը ձեռքերը ծալած չնստել՝ գրել նամակներ, դիմել այն երկրների կառավարություններին, որտեղ այս պահին բնակվում են, «աշխարհի առաջ պահանջ դնել», քանի որ վաղը կարող է ուշ լինել։

«Դիմում եմ հայերին՝ Հայաստանի և Հայաստանից դուրս, այլ ազգի ներկայացուցիչներին, պետք է վերադարձնել մեր զինվորներին, որոնք դեռևս գտնվում են թշնամու տարածքում, մեր գերիներին և զոհվածների մարմինները»,- հայտարարեց դերասանը։

Բոլորի խոսքում կարմիր թելի պես անցնում էր՝ բարձրացնենք մեր ձայնը, միավորվենք, լուծենք մեր տղաների հարցը, սկսենք այսօրվանից, քանի որ թանկ է ամեն մի րոպեն։

Քրիստինե Հովսեփյան
Թիվ 1

Recent Posts

Ներկայումս Հայաստանը կարևորագույն օրենսդրական բարեփոխումների իրականացման փուլում է. ՄՊՀ նախագահ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Վաշինգտոնում ընթացող Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանցի…

1 hour ago

Մարզադահլիճն այսուհետև ունի ռետինե հատակի ծածկ

Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի աջակցությամբ Գյումրու օլիմպիական հերթափոխի քոլեջի բռնցքամարտի մարզադահլիճն այսուհետև ունի…

1 hour ago

Ձգտում ենք տարածաշրջանը ռազմական գործողությունների թատերաբեմից վերածել խաղաղության խաչմերուկի

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Դուբլինում ընթացող Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ…

2 hours ago

Միրզոյանը և Դյուսեյը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Հոկտեմբերի 3-ին Փարիզում՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է…

2 hours ago

Գազը պայթել է, հրդեհ է բռնկվել

Հոկտեմբերի 3-ին, ժամը 12:15-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ…

3 hours ago

Վարչապետը Մակրոնին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքները

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցները…

3 hours ago