Categories: Uncategorized @hy

Երկրում նշել Սահմանադրության օրը, մի տեսակ տարօրինակ է ստացվում. Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը գրում է.

Վերջին շաբաթներին, օրերին Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող զարգացումների համատեքստում երկրում նշել Սահմանադրության օրը, մի տեսակ տարօրինակ է ստացվում: Երկրի մայր օրենքի պաշտպանության համար կոչված բարձրագույն դատական մարմինը դարձել է նախկին քաղաքական համակարգի վերջին կռվանը, և այն այս տեսքով՝ ճգնաժամի մեջ պահելու համար, ինչպես երևում է, միջոցների մեջ խտրություն չի դրվելու։

Բայց նույնիսկ եթե վերջին զարգացումները տեղի չունենային․․․

Ինչպես նշես մի բանի օր, որը կեղծիքով է ընդունվել, կեղծիքով բարեփոխվել, կեղծիքով է գործում կամ չի գործում, որը ընդհանրապես կեղծ է դարձրել Հայաստանի կյանքը որպես պետություն, որպես ինքնիշխան հանրապետություն:

Բայց, մյուս կողմից, Սահմանադրությունը մեր վերջին ելքն է:

Մենք այլ ելք չունենք, քան դեպի Սահմանադրություն գնալը, ու պետք է այնքան «թափառենք», մինչև հնարավորինս շատ թվով մարդիկ հանգեն այս պարզ ճշմարտությանը:

Թե այդ ճանապարհին ով ինչպես և ինչի շնորհիվ կամ պատճառով կգա այդ ճշմարտության` երևի թե էական չէ. մեկը կգա սեփական գիտակցմամբ, մյուսը` վախից, երրորդը` մեկ ուրիշ պատճառով: Բայց բոլորս պետք է գանք ի վերջո, որովհետև առանց դրա նշանակում է շարունակել մղձավանջը, իսկ մենք մղձավանջի ռեսուրս չունենք:

Հետևաբար Սահմանադրությունը մեր վերջին հանգրվանն է, որտեղ ավարտվելու է մեր թափառումն ու սկսվելու է անկախ Հայաստանը, Հայաստանի Հանրապետության իրական ինքնիշխանությունը:
Այդ իմաստով, Սահմանադրության օրը ապագայի տոնն է:

Իհարկե, խիստ ցանկալի կլիներ, որ տոնը ներկայինը լիներ, որ մենք այլևս կասկածով չվերաբերվեինք Սահմանադրության լեգիտիմությանը, նաև հստակ զգայինք, որ ապրում ենք մի երկրում, ուր յուրաքանչյուրս պաշտպանված ենք Սահմանադրության զրահով: Բայց, ավաղ, այդպես չէ, այդ տոնը մեզ համար դեռ ներկա չէ, բայց այն, որ գոնե ապագա է, հույս է ներշնչում, որ մի գեղեցիկ օր մենք կապրենք սահմանադրական ներկայում և մեր ձեռքով կկառուցենք մեր ու մեր զավակների լուսավոր ապագան:

Եվ ուրեմն, շնորհավորում ենք բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա` ապագայի տոնի կապակցությամբ, և մաղթում ենք յուրաքանչյուրիս սահմանադրական ապագան հնարավորինս շուտ մոտեցնելու ուժ, առողջություն, կամք և գիտակցություն:

editors

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

18 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

18 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

18 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

19 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

19 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

19 hours ago