Երկնքի ու երկրի արանքում, երբ հնարավոր է ձեռքով հասնել ամպերին ու հայացքով թափառել անծայրածիր հորիզոնում ու չգտնել, թե որտեղ են հպվում ամպ ու երկիր՝ գտնվում է Դարիկը:

– Դարիկը մնաց բնակավայր, ցավոք, էլ գյուղ չդարձավ,- ափսոսանքով ասում է Դարիկի միակ ընտանիքի տանտիրուհին՝ Իրինա Թադեւոսյանը, եւ պատմում գյուղի ու իր ճակատագիրը:
Եթե Դարիկից մի քանի հարյուր մետր հյուսիս գնաս, կհասնես Վրաստան, իսկ եթե արեւմուտք՝ Թուրքիա: Նույնիսկ Շիրակի մարզում քչերը գիտեն Դարիկի մասին:
Արփի լճի հարեւանությամբ՝ ծովի մակարդակից 2200 մետր բարձրության ալպիական տարածքում, ապրում է միայն մեկ ընտանիք՝ իր անասնաֆերմայով:Երեւանի կենտրոնում բնակվողները երիտասարդական խանդավառությամբ 27 տարի առաջ եկել են ու պատրաստվում են ծերանալ այստեղ: Անասնաբույժ ամուսիններով ալպիական այս բնակավայրն ընտրել են, որովհետեւ լավագույն վայրն է էկոլոգիապես մաքուր սնունդ ստանալու՝ քիմիական նյութերից զերծ գյուղատնտեսությամբ զբաղվելու համար: Երազում էին ստեղծել օրինակելի ֆերմա՝ նոր ցեղատեսակներով ու նոր գյուղատնտեսական տեխնոլոգիաներով:
– Արցախյան շարժումը սկսվելուց հետո այս տարածքները լքվեցին ու դրանք տալիս էին անվճար: Ես ու ամուսինս սովորում էինք Երեւանի անասնաբուժական ինստիտուտում: Որոշեց, որ պետք է ֆերմեր դառնա: Եկավ, 20-25 կով առավ:
Խմորին կարագի շերտն է քսում Իրինան ու խմորին հալած կարագը քսելու թեթեւությամբ էլ պատմում է, թե ինչպես ադրբեջանցիներից հետո մնացած տարածքը սկսեցին բնակեցնել իրենցով ու աշխատողներով, միայն թե 27 տարիները թեթեւ չեն անցել:
– 90-ականներին ֆերմա ստեղծելը բուրժուայի պահվածք էր համարվում, շատերը չէին հասկանում մեզ: Գյուղը թալանված էր, տունը՝ քարուքանդ եղած, ոչ մի պայման չկար ապրելու: Հայկական գամփռներ սկսեցինք բազմացնել, որ մեզ օգնեն պահպանել մեր նորաստեղծ ֆերման: Բայց էն ժամանակ հայ-վրացական սահմանը բաց էր, սահմանային ուղեկալ չկար, ու մեր անասունները գողացան:

Ամբողջական հոդվածը՝ mediamax.am

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան (Մեդիամաքսի համար)

editors

Recent Posts

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

45 minutes ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

1 hour ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

2 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

2 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

2 hours ago

Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…

3 hours ago