Արցախ

Ռուսական կողմը վստահեցրել է՝ գերիների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում. պատգամավոր

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը մանրամասներ է ներկայացրել պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հետ Արցախ կատարած այցից: Պատգամավորը հանդիպել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ:

«Հանդիպումներ ունեցանք բոլոր պատասխանատու գերատեսչությունների հետ, այդ թվում՝ ռուսական կողմի հետ, ներկայացվեց ամբողջական խնդիրը, և ցուցակները, որը վերցրել են իրենց մոտ, և ըստ դրա նույնականացում կարվի: Ռուսական կողմը, պարոն Մուրադովը վստահեցրեց, որ գերիների կյանքին և առողջությանը որևէ վտանգ չի սպառնում, այսինքն՝ իրենք ամրագրել են այս փաստը»,- ասաց Հովսեփյանը:

Ըստ պատգամավորի՝ կա խոսք, որ մյուս գերիները, որոնք վաղուց էին գերեվարվել, նույնպես կվերադարձվեն: Ժամկետների մասին պատգամավորը չխոսեց՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Հովսեփյանն անդրադարձավ նաև այս օրերին Սյունիքի մարզում տիրող տրամադրություններին: «Կա անհանգստություն, և բնական է, որ այն պետք է լիներ: Բնական է, որ երկար ժամանակ խաղաղ ու հանգիստ ապրող Սյունիքն այսօր անվտանգության խնդիր ունի թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական առումով»,- նշեց Հովսեփյանը՝ հավելելով, որ առաջիկայում կլինի Սյունիքում:

Պատգամավորն անգամ առաջարկեց իր գործընկերներին Ամանորը միասին դիմավորել Սյունիքում:

«Ուղղակիորեն մի շարք բնակավայրեր հայտնվել են սահմանամերձ կարգավիճակում: Այն վտանգները, որոնք ամեն տարի լինում էին Տավուշում, և գյուղացիներն արդեն սովոր էին ադրբեջանցիների 500 մետր կամ 1 կիլոմետր հեռու լինելուն և սադրանքներին ու ինչ-որ քայլերին, որոնք կարող են լինել այստեղ, այդ մարդկանց պարզապես մենակ թողնելու իրավունք չունենք»,- նշեց Հովսեփյանը:

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

3 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

3 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

3 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

4 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

4 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

5 hours ago