Քաղաքականություն

Ադրբեջանը մարտահրավեր է նետում միջազգային միջնորդների՝ վստահության մթնոլորտ ձևավորելուն ուղղված ջանքերին. Նաղդալյան

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է լրատվամիջոցների հարցին:

Հարց – ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ ռուսական կողմը մշտապես աջակցել է հայ և ադրբեջանական հասարակությունների միջև հումանիտար շփումների իրականացմանը: Արդյոք կա՞ն նախադրյալներ նման ծրագրերի համար:

Պատասխան – Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի ջանքերը տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ: Հայկական կողմը մշտապես կողմ է հանդես եկել տարածաշրջանում հասարակությունների միջև հումանիտար շփումներին, որոնք պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի և հանդուրժողականության վրա՝ նպատակ ունենալով ձևավորել վստահություն կողմերի միջև: Անշուշտ, այդպիսի ծրագրերին պետք է նախորդեն համապատասխան նախադրյալներ:

Վերջին օրերին Ադրբեջանի ղեկավարության կողմից թմբկահարվող հայտարարությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը դեռևս պատրաստ չէ դրան: Ավելին՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների վերադարձի հարցում խոչընդոտների հարուցումը, հայերի էթնիկ զտումը փառաբանող նամականիշի թողարկումը, ինչպես նաև նախագահ Ալիևի կողմից շարունակաբար հնչեցվող սպառնալիքները գալիս են փաստելու, որ Ադրբեջանը մարտահրավեր է նետում միջազգային միջնորդների՝ վստահության մթնոլորտ ձևավորելուն ուղղված ջանքերին:

Հատկապես դատապարտելի են Ադրբեջանի նախագահի՝ Շուշի քաղաքում հնչեցված սադրիչ հայտարարությունները, ինչպես նաև պատերազմի ընթացքում թիրախավորված Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին Ադրբեջանի «ռազմական ավար և հաղթանակի խորհրդանիշ» ներկայացնելու փորձերը:

Այս իրողությունները վկայում են, որ հակամարտությունը դեռևս հեռու է լուծված լինելուց, և խաղաղ գործընթացն անհրաժեշտ է տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու նպատակով:

Թիվ 1

Recent Posts

Ես ցավում եմ, որ Գրիգոր Մինասյանը հրաժարական է տվել. Ալեն Սիմոնյան

Ես ցավում եմ, որ Գրիգոր Մինասյանը հրաժարական է տվել, ես շատ դրական եմ վերաբերվում իրեն,…

7 mins ago

Բալայանը Եվրաջասթի նախագահին է հանձնել Համագործակցության մեդալը

Սեպտեմբերի 30-ին ԵՄ ՀՀ առաքելության ղեկավար դեսպան Տիգրան Բալայանը հանդիպել է Եվրաջասթի նախագահ Լադիսլավ Համրանին։…

14 mins ago

ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 133-ի

ԱՄՆ-ի հարավ-արևելյան նահանգներում անցյալ շաբաթվանից մոլեգնող «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 133-ի։ Սեպտեմբերի 30-ի…

22 mins ago

Ադրբեջանը նոր դեսպան է նշանակել Ռուսաստանում

Ռահման Մուստաֆաևը նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ ԱՊԱ գործակալությունը հայտնում…

27 mins ago

Կիևը սեփական զենքով կարող է հարվածել Ռուսաստանի խորքերը․ Միլլեր

Կիևի ռեժիմը կարիք չունի Վաշինգտոնից թույլտվություն խնդրելու Ռուսաստանի տարածքում հեռահար հարվածներ հասցնելու համար, եթե դրանք…

45 mins ago

Նաիրի Զարյան 17-ի գաղտնիքը

«Իրականում Բաբայանը անհաջող փորձ է անում ստեղծելու արցախյան ոչ կառավարական կառույց, որպեսզի Արցախի պետական ինստիտուտները…

53 mins ago