Քաղաքականություն
01.02.2021

ԼՂ կարգավիճակի հարցը դեռ որոշված չէ. Մեդվեդև

ԼՂ կարգավիճակի հարցը դեռ որոշված չէ. Մեդվեդև

Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռ որոշված չէ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին նա խոսել է ռուսական լրատվամիջոցների հետ հարցազրույցում:

«Այսօր բոլորի համար ակնհայտ է, որ (խմբ. – Լեռնային Ղարաբաղի) կարգավիճակի հարցն իսկապես որոշված չէ, սակայն այն չի  կարելի քննարկել հիմա, քանի որ կարգավիճակի շուրջ քննարկումների այս դաշտի ցանկացած էլեկտրականացում հանգեցնում է նրան, որ լիցքերի ուժեղագույն բախում է առաջանում»,- հայտարարել է Մեդվեդևը՝ ընդգծելով, որ կողմերի դիրքորոշումներն այս հարցում «շատ տարբերվում են, անգամ Հայաստանի ներսում բանավեճեր են ընթանում»:

Մեդվեդևը հիշեցրել է, որ անգամ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը՝ նշելով.  «Կարգավիճակի հարցն ավելի լավ է հետաձգել»:

Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը նաև բարձր է գնահատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերակատարումը ԼՂ խնդրի կարգավորման շուրջ աշխատանքներում: «Դա շատ նուրբ աշխատանք է եղել, որին օրերից մի օր կարողացել եմ հետևել: Վլադիմիր Վլադիմիրովիչը ժամեր շարունակ քննարկումներ էր ունենում հակամարտության բոլոր կողմերի հետ, եթե չլիներ նրա աշխատանքը, ուղիղ խոսենք, հակամարտությունը մինչև հիմա կարող էր շարունակվել: Սա մի հսկայական աշխատանք է, որի համար թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը պետք է շատ շնորհակալ լինեն Ռուսաստանի նախագահին»,- հայտարարել է Մեդվեդևը:

Նա գոհունակություն է հայտնել, որ հակամարտության ակտիվ փուլն այս պահին դադարեցված է, «իրավիճակն ընդհանուր առմամբ հանգիստ է և, ամենակարևորը, մարդիկ չեն մահանում, կա զարգացման հնարավորություն»:

Լրահոս
Նոր սահմանադրության մեջ անկախության հռչակագրին չպետք է հղում լինի. վարչապետ
11:57
Նոր սահմանադրության մեջ անկախության հռչակագրին չպետք է հղում լինի. վարչապետ
Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրիի քաղաքապետ
11:42
Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրիի քաղաքապետ
Ոչ մեկի հետ քաղաքական ճանապարհ չեմ գնում. Ղուկասյան
11:24
Ոչ մեկի հետ քաղաքական ճանապարհ չեմ գնում. Ղուկասյան
Վճռական ենք եզդիական համայնքի ինքնության պահպանմանն աջակցելուն. վարչապետ
11:13
Վճռական ենք եզդիական համայնքի ինքնության պահպանմանն աջակցելուն. վարչապետ
Մեկնարկել է Գյումրի համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը
10:51
Մեկնարկել է Գյումրի համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը
Պատերազմի որևէ հիմնավորում չկա. վարչապետ
10:46
Պատերազմի որևէ հիմնավորում չկա. վարչապետ
Թրամփը ոգեւորել է Էրդողանին. Դամասկոսում Էրդողան-ալ-Շարաա-Ալիեւը հանդիպում կլինի՞
10:37
Թրամփը ոգեւորել է Էրդողանին. Դամասկոսում Էրդողան-ալ-Շարաա-Ալիեւը հանդիպում կլինի՞
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սլովենիայի փոխվարչապետին
20:25
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սլովենիայի փոխվարչապետին
«Եվրանեսթ» ԽՎ համանախագահը բարձր է գնահատել ՀՀ-ի ժողովրդավարական առաջընթացը
19:50
«Եվրանեսթ» ԽՎ համանախագահը բարձր է գնահատել ՀՀ-ի ժողովրդավարական առաջընթացը
Հայրենադարձության միջազգային երաշխիքներ են պահանջում, բայց՝ միայն ՀՀ-ից. Աթանեսյան
19:36
Հայրենադարձության միջազգային երաշխիքներ են պահանջում, բայց՝ միայն ՀՀ-ից. Աթանեսյան
ՆԱՏՕ-ի աջակցությունը Ուկրաինային անսասան է. Ռյուտե
19:13
ՆԱՏՕ-ի աջակցությունը Ուկրաինային անսասան է. Ռյուտե
Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայերի խնդրին
18:47
Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայերի խնդրին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ
18:27
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ
Քննարկվել են Ագարակի անցակետի բնականոն աշխատանքի հետ կապված հարցեր
18:06
Քննարկվել են Ագարակի անցակետի բնականոն աշխատանքի հետ կապված հարցեր
Զինվորների ներքնաշորերը տարել ու կերել եք. Վահագն Ալեքսանյան
17:48
Զինվորների ներքնաշորերը տարել ու կերել եք. Վահագն Ալեքսանյան