Աշխարհ

Պենտագոն. «Թուրքիային F-35 կործանիչներ մատակարարելու արգելքը չի վերացվի»

Ամերիկյան կողմը հերթական անգամ հայտարարել է, որ ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր գնելու համար Թուրքիայի նկատմամբ կիրառված F-35 կործանիչների մատակարարման արգելքը չի վերանայվելու:

Ըստ DefenseOne-ի՝ Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով թեմային, ասել է. «Թուրքիան ՆԱՏՕ-ի շրջանակներում մեր կարևոր դաշնակիցն է, սակայն Անկարայի կողմից (ռուսաստանից-խմբ.) S-400 համակարգերի գնման որոշումը հակասում է որպես ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի դաշնակից նրա պարտավորություններին: Մեր դիրքորոշումը չի փոխվել: S-400-ը անհամատեղելի է F-35-ի հետ և Թուրքիան այդ պատճառով հեռացվել է կործանիչների ծրագրից»:

Հիշեցնենք, որ 5-րդ սերնդի գերժամանակաից F-35 կործանիչների նախագիծն համատեղ իրականացվում է ՆԱՏՕ-ի անդամ 1 տասնյակ երկրների կողմից։ Ի սկզբանե նախագծին մասնակցում էր նաև Թուրքիան, սակայն Ռուսաստանից S-400 բարձր հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու պատճառով Վաշինգտոնի նախաձեռնությամբ կասեցվեց Թուրքիայի մասնակցությունը կործանիչների արտադրության ծրագրին, իսկ այդ երկրի համար արդեն արտադրված կործանիչները չմատակարարվեցին նրան։

Աղբյուր` Ermenihaber.am

Թիվ 1

Recent Posts

Շրջանառության է դրվել Նորարարության հայկական հիմնադրամի հայեցակարգը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման…

13 minutes ago

Հաստատվել է միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության աշխատակարգը

Փետրվարի 26-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության…

32 minutes ago

Վրաստանը կարևորում է Ադրբեջանի, Թուրքիայի և ՀՀ-ի հետ հարաբերությունների զարգացումը

Վրաստանը կարևորում է տարածաշրջանի երկրների, մասնավորապես, Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի հետ բազմակողմ հարաբերությունների զարգացումը: Այս…

53 minutes ago

ԵՄ-ն և ԱՀԿ-ն միավորում են ուժերը՝ զարգացնելու ՀՀ-ում բուժաշխատողների կարողությունները

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)՝ Եվրոպական միության (ԵՄ) ֆինանսավորմամբ, Հայաստանում սկսում է նոր նախաձեռնություն՝ ուղղված երկրի…

1 hour ago

ԱԺ հանձնաժողովները արտագնա նիստ են արել

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի ու տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության…

1 hour ago

Մտքեր են փոխանակվել 2026թ. Երևանում հյուրընկալվելիք համաժողովի վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ փետրվարի 25-ին Ժնևում՝ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի շրջանակներում,…

2 hours ago