Հայաստան

Մշակվում է ԱԹՍ-ներով որոնողափրկարարական աշխատանքների մոդել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մասնագետները անօդաչու թռչող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում օգտագործելու գիտահետազոտական աշխատանքներ են նախաձեռնել: Հունվարի 27-ին և 28-ին Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի մատույցներում կազմակերպվել էր ԱԹՍ-ի առաջին դաշտային փորձարկումը:

ԱԹՍ-ն կարող է բարձր արդյունավետությամբ աշխատել ոչ միայն աղետներից հետո որոնողափրկարարական աշխատանքներում, այլ նաև մոլորված արշավախմբերին և զբոսաշրջիկներին օգնության հասնելու հարցում, ուստի գիտահետազոտական աշխատանքային խմբում ընդգրկված են ինչպես ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի դասախոսներ, այնպես էլ՝ զբոսաշրջային անվտանգության դասախոս, ծրագրավորող, տեխնիկ-հրահանգիչ:

Ապարանում փորձարկվել է երեք սցենար. անտառում մոլորված մարդու, մթության մեջ տեղանքում չկողմնորոշված և մոլորված մարդու և ձյան շերտի տակ հայտնված մարդու որոնում: ԱԹՍ-ն հաջողությամբ գտել է անտառում և մթության մեջ մոլորված մարդկանց: Արդյունքը դրական է, բայց դեռ կատարելագործման տեղ ունի: Մասնավորաբար, կախված անտառի խտությունից, պետք է կարգավորել ԱԹՍ թռիչքի բարձրությունը: Կամ՝ ԱԹՍ-ի բարձրախոսով հայտարարություն տարածել. «Եթե մեզ լսում եք, մի քանի քայլ առաջ-հետ, ձախ-աջ շարժվեք»: Եթե մոլորվածը վնասվածքներ ունի և չի կարող շարժվել, կարող է նստած-պառկած դիրքով որևէ շարժում անել: Այս դեպքում ԱԹՍ-ն ավելի արագ կգտնի մոլորվածին, կկրճատվի որոնման ժամանակը: ԱԹՍ-ն հագեցած է հատուկ տվիչներով, հաղորդիչներով և կորածին, մոլորվածին, տուժածին հայտնաբերելուն պես տվյալները իրական ժամանակում հաղորդում է տեղի ճգնաժամային կառավարման կենտրոն:

Ձյան շերտի տակ մնացած մարդու որոնման հարցում առայժմ դրական արդյունք չկա: Աշխատանքները շարունակվում են: Փետրվարի 4-8-ը անօդաչու թռչող սարքը որոնողափրկարարական աշխատանքներում օգտագործելու դաշտային փորձեր կարվեն Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի մատույցներում:

Աշխատանքների արդյունքում կձևավորվի անօդաչու թռչող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում օգտագործելու մոդել, որը կարող է օգտակար լինել փրկարարներին:

Թիվ 1

Recent Posts

Վազգեն Թևանյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ

Ալբանիայում մեկնարկել է ըմբշամարտի միջազգային վարկանիշային մրցաշար: Ազատ ոճի 70 կգ քաշային կարգում Վազգեն Թևանյանը…

2 hours ago

Վերջին զանգը ոչ ոք չի չեղարկել. ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դիմել է ավարտական դասարանների սովորողներին՝ նշելով, որ վերջին զանգը ոչ ոք…

2 hours ago

Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի հարավում գտնվող օբյեկտներին

Փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքին։ Այդ մասին…

2 hours ago

ԱՄՆ-ն չի կարող ֆինանսավորել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, որոնք բավարար չենք ծախսում պաշտպանության վրա. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Վաշինգտոնն այլևս չի կարող ֆինանսավորել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին,…

3 hours ago

Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ դիվանագիտության ղեկավարի հետ

Փետրվարի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին…

3 hours ago

Արևմտյան Վրաստանի աղետի գոտուց բնակչության տարհանման հարցը չի քննարկվում. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ այս պահին Արևմտյան Վրաստանի աղետի գոտուց բնակչության տարհանման…

3 hours ago