Մինչ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ վերադառնում է մեծ քաղաքականություն, մասնակցելու է արտահերթ ընտրություններին և անպայման «կրելու» է, «Իմ քայլը» նիստ գումարեց և հայտարարություն տարածեց, որ «հասարակության լայն շերտերը ընտրություններ չեն պահանջում», և արտահերթի հարցը փակված կարելի է համարել։ Իմքայլականները սատարում են Նիկոլ Փաշինյանին և միահամուռ ուժերով լծվելու են վարչապետի՝ հրապարակած ճանապարհային քարտեզում նախանշված կետերի իրագործմանը։
Թե ինչպես են նրանք պարզել «հասարակության լայն շերտերի» կարծիքները, այդ նույն «հասարակության լայն շերտերը» դեռ չեն պարզել և ընկալել։ Եվ կարծես թե հաղորդագրության մեջ ճիշտ չի ձևակերպվել այն միտքը, որ «արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից», քանի որ ոչ միայն խորհրդարանական, այլ նաև արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունների այսօրվա մեկնաբանությունները հստակ արձանագրում են, որ իշխող ուժի անցկացրած «չափումները» և ընդդիմադիր խմբակցություններից ստացած «արձագանքները», մեղմ ասած, չեն արտացոլում իրականությունը կամ ճիշտ չեն ընկալվել բանակցություններ վարող իմքայլականների կողմից։
Ինչևէ, այս պահին իշխանությունները հայտարարում են առաջիկայում արտահերթ չանցկացնելու մասին, իսկ Քոչարյանի աջակիցները, ֆեյք ստորաբաժանումները, էյֆորիայի մեջ ընկած, թմբկահարում են, որ ընտրությունների չեղարկումը միայն ու միայն պայմանավորված է իրենց շեֆի ազդեցիկ վերադարձով։
Ասել է թե՝ ժողովուրդը անհամբեր սպասում էր ընտրություններին, որ վարչապետ կարգեր Ռոբերտ Քոչարյանին, ու ցըըըմփ, արտահերթ ընտրությունների մասին իշխող թիմի խոսակցությունները հօդս ցնդեցին։
Քրիստինե Հովսեփյան
Ալբանիայում մեկնարկել է ըմբշամարտի միջազգային վարկանիշային մրցաշար: Ազատ ոճի 70 կգ քաշային կարգում Վազգեն Թևանյանը…
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դիմել է ավարտական դասարանների սովորողներին՝ նշելով, որ վերջին զանգը ոչ ոք…
Փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքին։ Այդ մասին…
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Վաշինգտոնն այլևս չի կարող ֆինանսավորել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին,…
Փետրվարի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին…
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ այս պահին Արևմտյան Վրաստանի աղետի գոտուց բնակչության տարհանման…