Տարածաշրջան
10.02.2021

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը պետք է շարունակվի. Անդրեյ Ռուդենկո

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը պետք է շարունակվի. Անդրեյ Ռուդենկո

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը պետք է շարունակվի, քանի որ այն լուրջ ներդրում է ունեցել ԼՂ հակամարտության կարգավորման բազային սկզբունքների մշակման գործում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ռուդենկոն ասել է ռուսական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում: «Այդ սկզբունքների մեծ մասն արտացոլում են գտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Խոսքն Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանների վերադարձի, փախստականների վերադարձի, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը միմյանց կապող միջանցք թողնելու, անվտանգության ապահովման, խաղաղապահ առաքելության, տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակման  մասին է»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը:

Նրա խոսքով շարունակում է արդիական մնալ համընդհանուր քաղաքական կարգավորման հասնելու հարցը, ինչը Բուդապեշտում ԵԱՀԿ գագաթնաժողովի որոշման համաձայն (1994) դրվել է Մինսկի խմբի համանախագահների վրա: «Եռյակը հզոր միջազգային աջակցություն ունի և կարող է օգտակար լինել փոխադարձ ընդունելի մոտեցումների և հետագա քայլերի մշակման հարցում, այդ թվում՝ կարգավիճակային հարցերում: Սակայն զգույշ, առանց շտապելու, երբ կգա ժամանակը»,- նշել է Ռուդենկոն:

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը հավելել է, որ հիմա ԵԱՀԿ Մինսկի խումբը, համանախագահները կարող են ակտիվություն ցուցաբերել հայերի և ադրբեջանցիների միջև վստահության միջոցառումներն ամրապնդելու հարցերում: Նրա գնահատմամբ՝ քաղաքացիական հասարակությունների միջև երկխոսությունը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր առողջացմանը և քաղաքական ճանապարհով հետագա քայլերի համար նախադրյալների ստեղծմանը:

Լրահոս
Պատերազմի որևէ հիմնավորում չկա. վարչապետ
10:46
Պատերազմի որևէ հիմնավորում չկա. վարչապետ
Թրամփը ոգեւորել է Էրդողանին. Դամասկոսում Էրդողան-ալ-Շարաա-Ալիեւը հանդիպում կլինի՞
10:37
Թրամփը ոգեւորել է Էրդողանին. Դամասկոսում Էրդողան-ալ-Շարաա-Ալիեւը հանդիպում կլինի՞
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սլովենիայի փոխվարչապետին
20:25
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սլովենիայի փոխվարչապետին
«Եվրանեսթ» ԽՎ համանախագահը բարձր է գնահատել ՀՀ-ի ժողովրդավարական առաջընթացը
19:50
«Եվրանեսթ» ԽՎ համանախագահը բարձր է գնահատել ՀՀ-ի ժողովրդավարական առաջընթացը
Հայրենադարձության միջազգային երաշխիքներ են պահանջում, բայց՝ միայն ՀՀ-ից. Աթանեսյան
19:36
Հայրենադարձության միջազգային երաշխիքներ են պահանջում, բայց՝ միայն ՀՀ-ից. Աթանեսյան
ՆԱՏՕ-ի աջակցությունը Ուկրաինային անսասան է. Ռյուտե
19:13
ՆԱՏՕ-ի աջակցությունը Ուկրաինային անսասան է. Ռյուտե
Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայերի խնդրին
18:47
Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայերի խնդրին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ
18:27
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ
Քննարկվել են Ագարակի անցակետի բնականոն աշխատանքի հետ կապված հարցեր
18:06
Քննարկվել են Ագարակի անցակետի բնականոն աշխատանքի հետ կապված հարցեր
Զինվորների ներքնաշորերը տարել ու կերել եք. Վահագն Ալեքսանյան
17:48
Զինվորների ներքնաշորերը տարել ու կերել եք. Վահագն Ալեքսանյան
10 մլն մարդ արդեն միացել է Թուրքիայի ընդդիմության ստորագրահավաքին. Օզել
17:28
10 մլն մարդ արդեն միացել է Թուրքիայի ընդդիմության ստորագրահավաքին. Օզել
Միջազգային IDEA-ի ներկայացուցիչները հյուրընկալվել են ԿԸՀ-ում
17:11
Միջազգային IDEA-ի ներկայացուցիչները հյուրընկալվել են ԿԸՀ-ում
Կառավարությունը պատրաստ է 2 ամսով երկարացնել ԼՂ-ից տեղահանվածների աջակցությունը. Իսկանդարյան
16:55
Կառավարությունը պատրաստ է 2 ամսով երկարացնել ԼՂ-ից տեղահանվածների աջակցությունը. Իսկանդարյան
Ուրախ եմ, որ Ակադեմիական քաղաքի նախապատրաստական աշխատանքները բերել են հանրային խոսույթի փոփոխության. Անդրեասյան
16:40
Ուրախ եմ, որ Ակադեմիական քաղաքի նախապատրաստական աշխատանքները բերել են հանրային խոսույթի փոփոխության. Անդրեասյան
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում
16:17
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում