Աբովյանի թիվ 1 հանրակրթական դպրոցում տնօրենի նշանակման շուրջ առաջացած խնդիրների մասով ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մինչ տարբեր լրատվամիջոցներ պնդումներ էին անում նախարարի որոշման և կողմնակալ վերաբերմունքի մասին, ինքը դեռ ծանոթ չէր անգամ դպրոցում անցկացված մրցույթի մանրամասներից։
«Երբ որ ես ծանոթացա խնդրին, 4 – 4 ձայներ, ճիշտն ասած, առաջին ցանկությունը, որ իմ մոտ առաջացավ, ասացի՝ այս մրցույթը պետք է ճանաչել չկայացած։ Բայց ինձ ասացին, որ գործող կարգը դա թույլ չի տալիս և պարտադիր պետք է երկուսից մեկին հրամանագրել։ Բայց այդ ընթացքում այն, ինչ – որ ես տեսա… արդեն եկել է ինքը, քաղաքական հայտարարություններ և այլն, ընդամենը հասկացա, որ նման պնդումների կողմը պետք է տեղ չունենա դպրոցական հանրության մեջ։ Դպրոցի առաքելությունը աշակերտին կրթություն տալն է, ինչպես ես ասացի իմ ելույթում։ Դպրոցում տնօրենը չի ամենաբարձր պաշտոնը, ամենաբարձր պաշտոնը ուսուցիչն է, լավ ուսուցիչը, և այսօր այդ անհիմն շահարկումները որևիցե նպաստ չեն բերում աշակերտների կրթությանը», – ասաց նախարարը՝ հավելելով, որ ինքը չգիտի ով ում ընկերուհին է, իրեն անձնական հարաբերությունները հետաքրքիր չեն։
Վերջինս շեշտեց՝ այսօր դպրոցների տնօրենների նշանակման հարցում չկա հովանավորչություն, չկան կոռուպցիոն մեխանիզմներ։ Իսկ աղմկող տնօրենները և դասադուլ անող աշակերտները միգուցե աղմկում են որոշ «կազմակերպիչների» հրահրմամբ։
Քրիստինե Հովսեփյան
Երևան քաղաքում ապրիլի 2-ի ցերեկը, 3-ին օրվա ընթացքում, 5-ին՝ երեկոյան ժամերին, 6-ի գիշերը՝ սպասվում է…
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների առաջադրման մասին։…
Իլհամ Ալիևը կրկին խոսել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման երկու առանցքային պայմանների մասին, որոնք…
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով մեր երկրում է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ…
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե Երևանում վերջին 3 տարում տնկել ենք 20.192 նոր…
«Ես կարծում եմ, որ այսօր Ադրբեջանի և Հայաստանի դիրքորոշումները խաղաղության հասնելու հարցում բավականին մոտ են…