Ինովացիա, տեխնոլոգիաներ
14.02.2021

«Մենք պետք է նրանց ցավ պատճառենք»․ Facebook-ի և Apple-ի վեճը նոր թափ է ստանում

«Մենք պետք է նրանց ցավ պատճառենք»․ Facebook-ի և Apple-ի վեճը նոր թափ է ստանում

Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքի և Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի միջև արդեն տարիների ընթացքում ձգվող վեճը նոր թափ է ստանում։ Պատճառներից մեկը iPhone-ի գաղտնիության ապահովման նոր գործիքակազմն է, որը կարող է սահմանափակել Facebook-ի տվյալների հավաքագրման հնարավորությունը։

The Wall Street Journal-ը նշում է, որ համացանցի ապագայի և օգտատերերի գաղտնիության քաղաքականության վերաբերյալ տեսակետների տարբերությունը սրել է միլիարդատեր Մարկ Ցուկերբերգի (կարողությունը ըստ Forbes Real-Time- ի ՝ 98,9 միլիարդ դոլար) և Apple-ի գործադիր տնօրենի հարաբերությունները։

«Ես երբեք չէի հայտնվի նման իրավիճակում», – 2018-ին այսպես է պատասխանել Թիմ Քուքը  այն հարցին, թե ինչ կաներ նա Ցուկերբերգի փոխարեն, որի ընկերությունը միլիոնավոր  օգտատերերի անձնական տվյալների  դեպի Cambridge Analytica ընկերություն արտահոսքի պատճառով հայտնվել էր սկանդալի կենտրոնում։

«Մենք պետք է նրանց ցավ պատճառենք», – ըստ WSJ-ի աղբյուրների, մասնավոր զրույցի ընթացքում Apple-ի հասցեին այս խոսքերն է ասել Ցուկերբերգը։ Վերջինիս կարծիքով ընկերությունը անարդար է վերաբերվել իր սոցիալական ցանցի նկատմամբ։

Նմանօրինակ փոխադարձ տեքստերը մեկը մյուսի հասցեին տարիների պատմություն ունեն։ Apple-ը, որն իրեն շուկայում համարում է որպես թվային գաղտնիության պաշտպան, քննադատել է Facebook-ի բիզնես մոդելը: Facebook-ի ղեկավարներն էլ հրապարակավ  քննադատել էին Apple-ին գերարժեք ապրանքների համար և դժգոհել էին այն տեմպից, որով Apple-ը հաստատում էր հավելվածների թարմացումները։ Ցուկերբերգի կարծիքով հնարավոր է, որ Քուքն  անձամբ է միջամտում գործընթացներին ՝ այն դանդաղեցնելու համար:

Ցուկերբերգը նույնիսկ իր տեղակալներին առաջարկել է հետաձգել Apple-ի սարքավորումների վրա նոր ապրանքների թողարկումը և դրանք տրամադրել մրցակցային Android պլատֆորմին, բայց ընկերությունը դրան չի համաձայնվել: Ենթադրվում էր, որ լարվածությունը կթուլանա 2017-ին Քուքի և Ցուկերբերգի անձնական հանդիպման արդյունքում: Բայց այն այդքան էլ հարթ չանցավ։

Հարաբերությունները թեժացան 2021-ի հունվարին, երբ Apple-ը հայտարարեց, որ նախատեսում է այֆոններում գործարկել գաղտնիության նոր գործիք, որն էլ ավելի կսահմանափակի Facebook-ի տվյալների հավաքագրման հնարավորությունը: Դրանից հետո Ցուկերբերգը մեղադրեց Apple-ին Facebook-ի ծրագրային աշխատանքներին միջամտելու համար: Ի պատասխան ՝ Վաշինգտոնում Կապիտոլիումի զանգվածային ներխուժումից մի քանի օր անց, Քուքը, առանց հատուկ նշելու Ֆեյսբուքը, ասաց, որ ալգորիթմներն օգնում են ստեղծել «դավադրության տեսություններ»:

Ամսվա վերջին ՝ գաղտնիության միջազգային օրը, Քուքը, կրկին առանց Facebook-ին ուղղակիորեն նշելու, ասել է․ «Եթե բիզնեսը կառուցված է օգտատերերին մոլորության մեջ գցելու, նրանց տվյալներն օգտագործելու վրա, ապա այն արժանի է ոչ թե մեր գովասանքի խոսքերին, այլ այն բարեփոխումների կարիք ունի»։

Ցուկերբերգը և Facebook-ի այլ ղեկավարներ հավաստիացնում են պետական ​​պաշտոնյաներին, հակամենաշնորհային մարմիններին և գովազդատուներին, որ Apple-ը չարաշահում է իր դիրքերը և արժանի է ավելի շատ վերահսկողության։

Կարեն Կոլոսով

 

 

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է