Քաղաքականություն

Քաղաքացիների քանի՞ տոկոսն է պահանջում վարչապետի հրաժարականը

2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի ստորագրումից հետո ընդդիմության  և հասարակության մի հատված պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Հասկանալու համար, թե ժողովրդի քանի տոկոսն է պահանջում վարչապետի հրաժարականը, «Գելափ ինթերնեյշնըլ ասոցացիա»- ի հայաստանյան ներկայացուցչությունը կատարել է հարցումներ, որի արդյունքներն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ներկայացրեց ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը։

Վերջինիս խոսքով՝ այս հարցման ընթացքում 38,8 տոկոսը նշել է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է շարունակի պաշտոնավարել, 43,6 տոկոսը նշել է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, իսկ բնակչության 17,6 տոկոսը  դժվարացել է պատասխանել հարցերին։

Փորձագետը նկատեց՝ եթե նոյեմբերի 13-ին՝  առաջին փուլի ընթացքում, միայն 35 տոկոսն էր գտնում, որ վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, ապա հիմա ցուցանիշը 8 տոկոսով աճել է։

Արամ Նավասարդյանը հայտնեց նաև, որ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ծավալուն հարցազրույցների մասով ևս հարցումներ են իրականացվել հանրության շրջանում։ Հասարակության միայն 26 տոկոսն է նշել, որ դիտել է Սերժ Սարգսյանի հարցազրույցը, իսկ Ռոբերտ Քոչարյանի ելույթը դիտել է հարցման մասնակիցների 35,1 տոկոսը։

Բանախոսը ընդգծեց՝ նախապես տեղեկացված չեն եղել, որ Սերժ Սարգսյանի հարցազրույցը բաղկացած է լինելու երկու մասից, ուստի իրական թվերը կարող են մի փոքր շեղումներ ունենալ։

Քրիստինե Հովսեփյան

 

Թիվ 1

Recent Posts

8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան

«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…

6 minutes ago

Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …

28 minutes ago

Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…

41 minutes ago

2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան

2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…

52 minutes ago

ՀՀ-ում բուհերը պետք է տան հմտություններ ու վերլուծական-քննադատական մտածողություն ձևավորեն․ Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ցույց է տվել ԱՄՆ-ի իր համալսարանը և պատմել…

1 hour ago