Քաղաքականություն

Պետք է խնամքով վերաբերվել կրոնական, պատմական հուշարձաններին. Մարիա Զախարովա

«Թուրքական ազգայնական շարժում» կուսակցությունը և դրան հարող ծայրահեղական նեոֆաշիստական «Գորշ գայլեր» կազմակերպությունը օրերս հայտարարեցին Արցախի օկուպացված տարածքներում, մասնավորապես՝ Շուշիում, որոշ նախագծեր իրականացնելու մտադրության մասին։

Պանթուրքիզմի և նեոֆաշիզմի գաղափարախոսություն քարոզող և ահաբեկչությունը որպես նպատակների իրականացման հիմնական միջոց օգտագործող արտաքին ուժերի ցանկացած ձևով ներկայությունը արդյոք Արցախի օկուպացված տարածքներում մեծ վտանգ չի՞ ներկայացնում ոչ միայն Արցախի Հանրապետության, այլև տարածաշրջանային անվտանգության համար: Արդյոք սրանով Անկարան և Բաքուն տարածաշրջանում և հարևան երկրներում լարվածության օջախներ չե՞ն ստեղծում, ինչպես նաև խափանում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը։

Մոսկվան նման տվյալներ չունի, բայց երկու՝ նոյեմբերյան ու հունվարյան հայտարարությունների արդյունքում Ղարաբաղը հավաքական ջանքերով վերադառնում է խաղաղ կյանքի՝ ամենշաբաթյա ճեպազրույցին հայտնեց Մարիա Զախարովան՝ պատասխանելով «Լուրեր»-ի հարցին:

Մարիա Զախարովա (ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ) – Անհրաժեշտ է, որ Հայաստանը, Ադրբեջանը և բոլոր հարևան երկրները գործեն նույնիսկ միասնական դիրքերից և նպաստեն տարածաշրջանի տարածքում ապրող բոլոր ժողովուրդների երկխոսության հաստատմանը, օգնեն տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, ապահովեն պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությունը: Միասնական դիրքորոշումների ներքո ենթադրվում է կայուն խաղաղության հաստատում, որը թույլ կտա մարդկանց վերադառնալ և սկսել բնականոն կյանքը տարբեր ուղղություններով՝ տնտեսություն, ֆինանսներ, տնտեսական կապեր, տրանսպորտ, լոգիստիկա և այլն:

Թուրքիայում երկու հայկական եկեղեցիներ վաճառքի են հանվել։ Բազմաթիվ են նաև քրիստոնեական եկեղեցիների, շիրիմների ավերման փաստերը, որոնք որևէ արձագանք չեն ստանում Թուրքիայի իրավասու մարմինների կողմից։ Ռուսական կողմը, նախ, փորձում է զերծ մնալ գնահատականներից, բայց նաև ընդունում՝ պատմամշակութային ճառանգությունը խնայել է պետք:

Մարիա Զախարովա – Ինձ համար առավել զարմանալի էր իմանալ, որ աշխարհում գոյություն ունի պաշտամունքային օբյեկտների վաճառքի պրակտիկա։ Ձեռնպահ կմնամ գնահատականներից, բայց լայնորեն տարածված է, երբ պաշտամունքային օբյեկտները վերածում են տների, առևտրի կենտրոնների, նույնիսկ՝ գիշերային ակումբների: Այս դեպքում խոսքը յուրաքանչյուր պետության ներքին ազգային օրենսդրության մասին է։ Հուշարձանների ավերման վերաբերյալ մեր դիրքորոշումը հիմնված է նրա վրա, որ պետք է խնամքով վերաբերվել կրոնական, պատմական հուշարձաններին։

Զախարովան ևս մեկ անգամ նշեց, որ Հայաստանի արտգործնախարար Այվազյանի և նրա ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել ռազմագերիների փոխանակման, մարդասիրական աջակցության, տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերի քննարկմանը:

Շարունակվում է աշխատանքը նաև եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում՝ երեք պետությունների փոխվարչապետների համատեղ նախագահությամբ։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ հետախուզական ԱԹՍ-ները՝ Իրանի ափերի մոտ

ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…

4 minutes ago

76.537 քաղաքացի 6.2 մլրդ դրամի սոցիալական կրեդիտ է ստացել

76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…

23 minutes ago

Պետական միջոցառումներին օրհներգը կհնչի կենդանի կատարմամբ

Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…

34 minutes ago

Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ. Հակոբյան

«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…

53 minutes ago

Նախագահ Թրամփը հավատարիմ է այս գործընկերությանը, ես՝ նույնպես. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…

1 hour ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

15 hours ago