Հայաստանի գեղատեսիլ լիճը՝ ջրիմուռների սպառնալիքի առջև. BBC-ի անդրադարձը և Թագուհի Թովմասյանի պատրաստակամությունը՝ հատ առ հատ պոկել բոլոր ջրիմուռները

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վերջին օրերին Սևանա լճում արձանագրվել է Անաբենա (լատ.՝ Anabaena) ցեղի կապտականաչ ջրիմուռների աճ։ Այս ջրիմուռները Սևանա լճում առաջին անգամ նկատվել են նախորդ դարի 40-ականներին, իսկ ծաղկման առաջին դեպքն արձանագրվել է 1964 թվականին և տարբեր ծավալներով պարբերաբար կրկնվել նաև այլ տարիներին։ Լայնածավալ ծաղկում է դիտարկվել նաև 2018 թվականին։ Այս տարի, ի տարբերություն նախորդնորի, լիճը գրեթե ամբողջությամբ կանաչ գույն է ստացել, ինչը լայն քննարկումների առիթ է դարձել ոչ միայն հասարակության տարբեր շրջաններում, այլև իր վրա է կենտրոնացրել միջազգային մամուլը: Սևանա լճի ներկայիս բնապահպանական սոսկալի վիճակին երեկ անդրադարձել է հեղինակավոր BBC-ն՝  Armenia’s iconic lake faces algae threat  հոդվածում: Ներկայացվել են հայ բնապահպանների մտահոգությունները, անդրադարձ է կատարվել շրջակա միջավայրի նախարարության գործողություններին:

Հիշեցնենք, որ Սևանա լճի խնդիրը այսօր վաղ առավոտից թեժ քննարկվում է նաև ԱԺ արտահերթ նիստում: Պատգամավորներից Թագուհի Թովմասյանը նույնիսկ պատրաստակամություն հայտնեց գնալ Սևանա լիճ և անհրաժեշտության դեպքում հատ առ հատ պոկել բոլոր ջրիմուռները:

editors

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

15 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

15 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

15 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

16 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

16 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

16 hours ago