

Հուլիսի 8-ին, ժամը 12:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շիկահող և Սրաշեն գյուղերի միջնամասում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ այրվում է մոտ 24 հա բուսածածկույթ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:50-ին: Ժամը 21:12-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղի 12 և «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 15 աշխատակից:
Հուլիսի 9-ին, ժամը 10:30-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ նշված տարածքում կան ծխացող օջախներ: Տեղում հերթապահություն են իրականացնում անտառտնտեսության աշխատակիցները և համայնքապետը: Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…