

Թիվ 1-ի ամենատես խոշորացույցի ներքո դարձյալ արվեստով զբաղվողներն ու արվեստ ստեղծողներն են: Լուսանկարիչ Ստեփան Տիգրանյանն արդեն մոտավորապես երկու տասնյակ տարի է, ինչ տեսախցիկի ոսպնյակի օգնությամբ հավերժացնում է իրականության շարժումն ու պատկերը` դրանց գեղագիտական յուրովի մոտեցում և զտելով սեփական ձեռագրով:
Ստեփան – Հայրս երկար տարիներ զբաղվել է լուսանկարչությամբ, իհարկե, սիրողական մակարդակով, սակայն նրա աշխատանքն ինձ միշտ կլանել ու գրավել է, հետևաբար հետաքրքրությունը լուսանկարչության հանդեպ ինձ մոտ առաջացել է դեռ մանկուց։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել և սովորել եմ ԵԹԿՊԻ օպերատորական ֆակուլտետում։
Այն կրթությունը, որը ես ստացել եմ հարազատ ԲՈՒՀ-ում շատ հիմնարար ու համակարգային է, ինչի համար շնորհակալ եմ բոլոր դասախոսներից, որոնցից յուրաքանչյուրից կարևոր բան սովորելու հնարավորություն եմ ունեցել: Կինոյի, լուսանկարչության աշխարհը ահռելի է, այնտեղ դու պետք է կարողանաս գտնել քոնը, սեփականը: Այդ փնտրտուքում ինձ միշտ օգնել և օգնում է իմ ստացած ֆունդամենտալ կրթությունը: Տեսնել կյանքը – սա է օպերատորի հիմնական առաքելությունը: Զգայուն աչքն, իհարկե, երբեմն նաև խանգարում է. այնքան բան կա, որ նախընտրում ես չնկատել ու չտեսնել, սակայան առանց այդ աչքի հնարավոր չէ ֆիքսել և վերարտադրել այն իրականությունը, որը դու տեսնում ես քո մտապատկերում:
Հիմա ես ավելի շատ կենտրոնացած եմ իմ «ԿՆԱՎԻՐՈՒՍ» կոչվող ֆոտոշարքի վրա, որտեղ ընդգծում եմ կնոջ մարմնի անթերի գեղեցկությունը։ Պատրաստվում եմ այս տարի այդ թեմայով ցուցահանդես կազմակերպել։
Այդ շարքը, կարելի է ասել, վերջերս դարձել է իմ այցեքարտը։ Ընդհանրապես, վերջին շրջանում լուսանկարչական արվեստը մեծ էվոլյուցիա է ապրել` դառնալով ավելի մոդայիկ։
Դա նաև ունի իր բացասական կողմը, քանի որ ընդամենը երկու ամիս իր ձեռքում ֆոտոխցիկ բռնած մարդն արդեն իրեն համարում է պրոֆեսիոնալ, մինչդեռ դրա համար պետք է անցնել լուրջ ու հիմնական դպրոց. դա լուրջ արվեստ է։
Արմինե Բոյաջյան Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ, եթե չասենք,…
Ավարտվեց ԱՄՆ փոխնախագահ ՋեյԴի Վենսի պատմական այցը Հայաստան, որը հայ-ամերիկյան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի…
ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը Հայաստան կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների առաջին…