

Արցախի գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունների անցմամբ և պաշտոնական փաստաթղթերի կեղծմամբ պետությանն առանձնապես խոշոր` ավելի քան 194 միլիոն դրամ գումարի չափով, գույքային վնաս պատճառելու ենթադրյալ հանցավոր դեպքերի վերաբերյալ:
«2020 թ. հունվարի 24-ին ԱՀ Հաշվեքննիչ պալատի կողմից ԱՀ գլխավոր դատախազություն ներկայացված նյութերի հիման վրա դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնում կատարված ուսումնասիրության և ստուգման արդյունքներով ի հայտ են բերվել պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունների անցման և պաշտոնական փաստաթղթերի կեղծմամբ պետությանը առանձնապես խոշոր` ավելի քան 194,0 մլն դրամ գումարի չափով, գույքային վնաս պատճառելու ենթադրյալ հանցավոր դեպքեր, որոնց կապակցությամբ սույն թվականի մարտի 5-ին նույն բաժնում հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 345-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթուղթ կեղծելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) նախատեսված հանցանքների հատկանիշներով:
Քրեական գործով նախաքննությունն իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժինը»,- նշված է ԱՀ գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ, եթե չասենք,…
Ավարտվեց ԱՄՆ փոխնախագահ ՋեյԴի Վենսի պատմական այցը Հայաստան, որը հայ-ամերիկյան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի…