Քաղաքականություն

Չեն օգնում ձրի լահմաջոն ու թեյը, հայրենասիրական երգերն ու պաթոսախառը լոզունգները

Ինչպես ասում են՝ հույսը վերջում է մեռնում. «Հայրենիքի փրկության շարժման» միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել, որով առաջարկում է ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման երկու տարբերակ՝ բացառելով ներկայիս իշխանությունների օրոք ընտրությունների անցկացումը։

Առաջին տարբերակով Վազգեն Մանուկյանը մի վերջին անգամ փորձել է հասարակության լայն զանգվածներին հիշեցնել, թե ինչու են իրենք օկուպացրել Բաղրամյան – Դեմիրճյան փողոցները և ինչ էին ակնկալում ժողովրդից, որ այդպես էլ անտարբեր գտնվեց և չմիացավ ազգափրկիչներին՝ փշրելով միասնական թեկնածուի՝ գեթ մեկ տարով գահին բազմելու անհասանելի երազանքը։ Քաղաքական առևտուրներում տարիներ ի վեր հմտացած գործիչը չի ցանկանում ըմբռնել իրականությունը՝ հանրույթը իրեն և իր աջակիցներին մերժել է դեռ վաղուց, և չեն օգնի ձրի լահմաջոն ու թեյը։

Երկրորդ տարբերակն ակնհայտորեն ուղղված է Բանակին։ Ես կասեի՝ այստեղ Վազգեն Մանուկյանը հուսահատության աղաղակ է արձակել՝ դիմելով զսպվածությունը չկորցնող զինվորականությանը, որ պահանջեցին վարչապետի հրաժարականը, հույսեր արթնացրեցին, բայց այդպես էլ գործուն քայլեր չձեռնարկեցին՝ զինված հեղաշրջում չիրականացրեցին։ Նույնիսկ չօգնեցին այն պնդումները, որ հասարակությունն է այդպիսի լուծման կողմնակից, էլ չասեմ Բաղրամյանում օրնիբուն հնչող հայրենասիրական երգերն ու պաթոսախառը լոզունգները։

Իսկ երրորդ տարբերակում միասնական թեկնածուն հանրամատչելի և գորշ գույներով ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի օրոք անցկացվելիք ընտրությունների վտանգավորության աստիճանը։ Նա խայտառակ հետևանքներ է կանխագուշակել այս դեպքում՝ ընտրությունների կեղծում, իշխանական լծակների կիրառում, պետության մեկընդմիշտ գահավիժում և այլն։ Ըստ Մանուկյանի՝ արդյունքում մնում է մեկ ճշմարիտ ճանապարհ՝ «ամեն գնով» կանխել այս իշխանության օրոք անցկացվելիք ընտրությունները։ Թե «ամեն գնովի» տակ ի՞նչ է ակնարկում Վազգեն Մանուկյանը, պետք է ամենքս ընկալենք յուրովի, նաև հաշվի առնենք, որ Մանուկյանը Լևոն Տեր – Պետրոսյանի հետ բանավեճում իր վերջին խոսքը չի ասել և սպասում է հարմար առիթի։

Քրիստինե Հովսեփյան
Թիվ 1

Recent Posts

Ապրիլի 3-7-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևան քաղաքում ապրիլի 2-ի ցերեկը, 3-ին օրվա ընթացքում, 5-ին՝ երեկոյան ժամերին, 6-ի գիշերը՝ սպասվում է…

16 minutes ago

ՔՊ-ն ԲԴԽ անդամի 3 թեկնածու է առաջադրել

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների առաջադրման մասին։…

22 minutes ago

Գնդակը Հայաստանի դաշտում է. Ալիև

Իլհամ Ալիևը կրկին խոսել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման երկու առանցքային պայմանների մասին, որոնք…

36 minutes ago

ՀՀ-ի և Վիետնամի միջև առևտրաշրջանառությունը վերջին տարիներին արագ տեմպերով աճում է. Արշակյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով մեր երկրում է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ…

47 minutes ago

Վերջին 3 տարում տնկվել է 20.192 նոր ծառ. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե Երևանում վերջին 3 տարում տնկել ենք 20.192 նոր…

1 hour ago

Այսօր Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները բավականին մոտ են. Ալիև

«Ես կարծում եմ, որ այսօր Ադրբեջանի և Հայաստանի դիրքորոշումները խաղաղության հասնելու հարցում բավականին մոտ են…

2 hours ago