Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ-ում առկա է կապի և էլեկտրամատակարարման խնդիր: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։
Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի։

















