

Պետք է զարգացնել հայ-ռուսական համատեղ զորախմբի կարողությունները, ձևակերպել այդ զորախմբի խնդիրները, որպեսզի այն դառնա Հայաստանի անվտանգության ապահովման ամենակարևոր ու արդյունավետ գործիքը: Արմավիրի մարզի համայնքների բնակիչների հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա Հայաստանի համար շատ կարևոր թեմա է համարել Զինված ուժերի և բանակի բարեփոխումները: «Այսօր մենք լրջորեն լծվել ենք, լծվում ենք բանակի բարեփոխումներին», շեշտել է ՀՀ վարչապետը և կարծիք հայտնել, որ Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար պետք է խորացնել դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ:
«Դուք գիտեք, որ Հայաստանում կա հայ-ռուսական միացյալ զորախումբ: Մենք պետք է զարգացնենք հայ-ռուսական համատեղ զորախմբի կարողությունները: Ձևակերպենք այդ զորախմբի խնդիրները, որպեսզի այն դառնա մեր անվտանգության ապահովման ամենակարևոր ու արդյունավետ գործիքը»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…
«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…
Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…
ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…