Խմբագրի ընտրանի
30.03.2021

Մատենադարանը հերքում է արաբատառ ձեռագիր մատյանների անհետացման և վաճառքի մասին լուրը

Մատենադարանը հերքում է արաբատառ ձեռագիր մատյանների անհետացման և վաճառքի մասին լուրը

Մատենադարանը հերքում է տարածված տեղեկատվությունը, թե իբր Մատենադարանից անհետացել, վաճառվել են արաբատառ ձեռագիր մատյաններ:

««Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Վարդան Ղուկասյան» անուն ազգանունով օգտատերը 28.03.2020թ. ուղիղ եթերում ստահոդ տեղեկատվություն է հրապարակել այն մասին, իբր Մատենադարանից անհետացել, վաճառվել են արաբատառ ձեռագիր մատյաններ: Մատենադարանը հերքում է այս տեղեկատվությունը, հորդորում ֆեյսբուքյան վերոհիշյալ օգտատիրոջը հրապարակավ հերքել հերյուրանքը։

Հայտնում ենք, որ ոչ 2018 թվականին, ոչ էլ հետագայում, Մաշտոցյան Մատենադարանում տանիքի փլուզումներ, հետևաբար նաեւ վերանորոգման աշխատանքներ չեն կատարվել. Մատենադարանի պահոցներից ձեռագրերը 2018թ. չեն տարհանվել։ Մատենադարանի պահոցն այնպիսի հարկում եւ ապահով վայրում է տեղակայված, որ որևէ շինարարական աշխատանքի պարագայում ձեռագրերը պահոցներից դուրս բերելու անհրաժեշտություն չկա։

Մատենադարանի ձեռագրերը որպես կանոն թերթակալվում են, մատիտով յուրաքանչյուր թերթի վրա նշվում է համարը։ Ֆեյսբուքյան օգտատիրոջ հրապարակած լուսանկարներում ձեռագրերը թերթակալված չեն, ինչը վկայում է, որ դրանցում  Մաշտոցյան Մատենադարանում պահվող ձեռագրերը չեն ներկայացված։ Մատենադարանի ձեռագրերը պարբերաբար գույքագրվում և հաշվառվում են (վերջին գույքագրումը՝ 2019թ.) և ամբողջությամբ  գտնվում են Մատենադարանում։ Առ այսօր որևէ կորուստ չի արձանագրվել։

Ավելացնենք նաև, որ Մատենադարանի ձեռագրական հավաքածուն ստեղծման օրվանից միայն համալրվել է»։

Լրահոս
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
20:53
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Արցախի դրոշի համար Գերմանիայի դեսպանին Ադրբեջանը խիստ նկատողություն է արել
19:55
Արցախի դրոշի համար Գերմանիայի դեսպանին Ադրբեջանը խիստ նկատողություն է արել
Փաշինյանը Գերմանիայի նախագահի այցը Հայաստան համարել է պատմական
19:31
Փաշինյանը Գերմանիայի նախագահի այցը Հայաստան համարել է պատմական
Գերմանիայի նախագահը ԼՂ դրոշով նկար է հրապարակել
19:04
Գերմանիայի նախագահը ԼՂ դրոշով նկար է հրապարակել
Ներկայացվել է օդանավակայանի մեկնման սրահում տեղադրված նոր համակարգերը
18:53
Ներկայացվել է օդանավակայանի մեկնման սրահում տեղադրված նոր համակարգերը
Արման Եղոյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին
18:39
Արման Եղոյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին
ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու. Մարտուն Գրիգորյան
18:16
ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու. Մարտուն Գրիգորյան
Երևանի և Լայպցիգի միջև մշակութային փոխանակումներ կլինեն
17:57
Երևանի և Լայպցիգի միջև մշակութային փոխանակումներ կլինեն
«Անորա» ֆիլմի դերասանն ընդգրկվել է ուկրաինական ծայրահեղական կայքի տվյալների բազայում
17:38
«Անորա» ֆիլմի դերասանն ընդգրկվել է ուկրաինական ծայրահեղական կայքի տվյալների բազայում
Ակնհայտ էր, որ շինծու թեկնածուների միակ նպատակը քվե կորզելն էր. Չախոյան
17:16
Ակնհայտ էր, որ շինծու թեկնածուների միակ նպատակը քվե կորզելն էր. Չախոյան
Մեծ Բրիտանիան Ուկրաինային 236,8 մլն ֆունտ ստերլինգ է հատկացրել
16:56
Մեծ Բրիտանիան Ուկրաինային 236,8 մլն ֆունտ ստերլինգ է հատկացրել
ՀՀ-ի և Գերմանիայի կառավարությունների միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել
16:53
ՀՀ-ի և Գերմանիայի կառավարությունների միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել
Մտքեր են փոխանակվել ԵՄ-ի հետ փոխգործակցության հարցերի շուրջ
16:33
Մտքեր են փոխանակվել ԵՄ-ի հետ փոխգործակցության հարցերի շուրջ
Լը Պենը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
16:05
Լը Պենը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
Ալիևն ու Փեզեշքյանը հեռախոսազրույց են ունեցել
15:46
Ալիևն ու Փեզեշքյանը հեռախոսազրույց են ունեցել