Հայաստան

Հայաստանում պահպանվում է գնաճային սպասումների զգալի ավելացում․ ԿԲ

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի համավարակի շարունակվող տարածման, ՀՀ-ում դեռևս նախորդ տարեվերջից հայտարարված ռազմական դրության ու դրանց հետևանքով  տնտեսական հեռանկարի հարցում կուտակված մեծ անորոշության պայմաններում Հայաստանում շարունակվում է պահպանվել ցածր տնտեսական ակտիվություն ու  գնաճային սպասումների զգալի ավելացում, այս մասին ասվում է Կենտրոնական բանկի «Գնաճի հաշվետվություն (Դրամավարկային քաղաքականության ծրագիր I եռամսյակ 2021թ. Դրամավարկային քաղաքականության 2020թ. IV եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվությունում»։

ԿԲ գնահատմամբ, գնաճային  միտումները հիմնականում պայմանավորված են եղել  առաջարկի գործոններով, այդ թվում՝ միջազգային ապրանքային շուկաներից փոխանցվող գնաճային ազդեցություններով, ինչպես նաև դրամի արժեզրկմամբ։

ԿԲ բազային սցենարի համաձայն, առաջիկա եռամսյակներում  12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում։ «Դա պայմանավորված կլինի հիմնականում առաջարկի կարճաժամկետ գործոններով, որոնց ազդեցությունն աստիճանաբար կչեզոքանա՝ արտահայտելով միջնաժամկետ գնաճի՝ դեպի ներքև ճշգրտմամբ»,-ասված է Կենտրոնական բանկի հաշվետվությունում։

Հաշվետվությունում նշվում է, որ  հաշվի առնելով գնաճային գործոնների կարճաժամկետ բնույթը՝ առաջիկայում  Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունն ուղղված կլինի գնաճային սպասումների արագացման ցանկացած ռիսկի չեզոքացմանը՝ հնարավորինս չվնասելով ներքին պահանջարկի վերականգնմանը։

ԿԲ-ն համավարակի, տնտեսական անորոշությունների պայմաններում տնտեսական աճի տարեկան կանխատեսումը վերանայել է փոքր-ինչ ներքև։

«Միջնաժամկետ հատվածում տնտեսական աճը  որոշ չափով կվերականգնվի, սակայն միայն հորիզոնի վերջում կմոտենա  գնահատվող երկարաժամկետ կայուն մակարդակին՝ պայմանավորված արտադրողականության ու ներդրումների սպասվող ցածր աճի միտումներով»,-նշվում  ԿԲ հաշվետվության մեջ։

ԿԲ հաշվետվությունն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

17 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

18 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

18 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

18 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

18 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

18 hours ago