Թիվ1 Տեսակետ | ԱԺ փոխխոսնակ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ
- Ռոբերտ Քոչարյանը պետք է հասկանա, որ հայ ժողովրդի մեջ ամենաբացասական վարկանիշ ունեցող մարդկանցիից 1-ն է և այդքան երկար ժամանակ չի անցել իր պաշտոնավարման տարիներից՝ հոկտեմբերի 27-ի, մարտի 1-ի ժամանակահատվածից։
- Առաջիկա ընտրություններում գործող իշխանության ամենամեծ մարտահրավերն այն 40 %-ն է, որոնք հարցումների մեջ ասում են, որ չեն մասնակցի ընտրություններին։
- Պառլամենտական ընդդիմությունն ամենամեծ շանսն ունի իր շուրջը բևեռ ձևավորելու համար։
- Սյունիքում խնդիր կար թույլ չտալ ներքին բախումներ, քանի որ իշխանությանը սատարողներ ևս կային։
- Մեր երկրի հիմնասյուներից մեկն այն է, որ ՀՀ քաղաքացին ունենա ընտրության իրավունք, կարողանա ընտրել, և երբ իշխանությունը իրեն ձեռք չի տալիս՝ կարողանա հեռացնել։
- Նախկին իխշանությունները պետք է ընդունեն, որ ՀՀ քաղաքացիներն այլևս նույն քաղաքացիները չեն, իրենք իրենց իրավունքները, իրենց պարտականությունները, իրենց ով լինելը գիտեն և հասկանում են, և իրենք են որոշում կայացնելու։

















