Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ռուսաստանյան «Իզվեստիա» թերթին հայտնել է, որ ՀԱՊԿ դռները միշտ պետք է բաց լինեն բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի համար:
Նրա խոսքով՝ միակ բանը, որը կարող է խանգարել անդամակցությանը ՀԱՊԿ-ին, կազմակերպության կանոնադրության որոշ կետերն են, որոնք ենթադրում են դիվանագիտական հարաբերություններ մասնակից երկրների միջև, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև այժմ նման հարաբերություններ չկան:
ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության հարցը կարող է քննարկման առարկա դառնալ, երբ Բաքվի և Երևանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն:
«Հենց որ դրանք հաստատվեն, իսկ մենք հույս ունենք, որ վաղ թե ուշ դա տեղի կունենա, այդ ժամանակ հարցը հնարավոր կլինի դնել գործնական մակարդակի վրա», – ասել է Ռուդենկոն:
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…