Ինչպես արդեն ազդարարվել էր, հուլիսի 10-ին Ալ․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Միջազգային օպերային մրցանակաբաշխության» 2019 թ. «Լավագույն օպերային երգչուհի» անվանակարգում հաղթած Հասմիկ Գրիգորյանի մենահամերգը՝ երեկոյին ներկա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո, որը և նվիրված էր երգչուհու հոր՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Լիտվայի ԽՍՀ վաստակավոր արտիստ Գեղամ Գրիգորյանի հիշատակին: Անցնելով առաջ, ասենք, որ համընդհանուր կարծիքն այն էր, որ այսպիսի՝ բարձրագույն եվրոպական մակարդակի մենահամերգ այս բեմը վաղուց չէր տեսել։ Համերգից հետո զրուցեցինք մաեստրո Կոնստանտին Օրբելյանի հետ։
Իր խոսքով, «Հասմիկի ձայնը, նվիրումը տեքստին և յուրաքանչյուր բառի «իմաստի» արտահայտումը և հաղորդումը (նույնիսկ այն ժամանակ, երբ դու չես խոսում այդ լեզվով), իսկապես անհավատա՛լի էր։ Փառահեղ ձայնը ` անթերի տեխնիկան և զարմանալի երաժշտական ինտուիցիան դարձնում են նրան եզակի արտիստ: Սրան գումարենք նաև այն, որ նա չափազանց գեղեցիկ է՝ թոփ-մոդելի կազմվածքով:
Ավելին՝ aravot.am

















