Լրահոս

Մտահոգիչ են մնում հոգեբուժարաններում մարդկանց ոչ հոժարակամ բուժման հարցերը․ ՄԻՊ

Հոգեբուժական բուժման համաձայնությունը ձևական է, և հոգեբուժական կազմակերպությունում՝ մարդիկ զրկվում են ազատությունից` իրավունքների կոպիտ խախտումներով:

Դատարանների որոշումները ձևական ու մակերեսային են` առանց բավարար հիմքերի, տիպային (շաբլոնային) ձևակերպումներով են ու որևէ երաշխիք չեն մարդու համար:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ որպես օրինակ նշելով  Արմաշի առողջության կենտրոն անցյալ տարվա այցը, երբ  պարզվել է, որ տնօրինությունը 19 անձի համար՝ երկու խմբով, միջնորդություն է ներկայացրել դատարան՝ ոչ հոժարակամ բուժում սկսելու նպատակով, որոնցից 7-ի վերաբերյալ դատարանի վճիռներ այցի պահին դեռևս առկա չեն եղել։

Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես Կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից ուսումնասիրվել են բոլոր փաստաթղթերը և արձանագրել, որ հիվանդության պատմագրերում բացակայել են «Բժշկական հանձնաժողովային եզրակացության» օրվա կամ դրան նախորդող կամ հաջորդող ժամանակահատվածում բժշկական հանձնաժողովային զննություն իրականացնելու կապակցությամբ գրառումներ: Որոշ դեպքերում հանձնաժողովային եզրակացության արդյունքները հիվանդության պատմության նկարագրերում ավելացված են եղել հավելյալ էջով՝ այն դեպքում, երբ պատմագրերի էջերի քանակը դեռևս սպառված չի եղել։

Պատմագրերում բացակայել են նաև հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց բուժումից կամ ստացիոնարում պահվելուց հրաժարվելու մասին գրառումները: Նշված անձանց բժշկական զննությունները և համապատասխան գրառումները շարունակել են կատարվել ընդունված «ձևաչափով»՝ ամիսը մեկ անգամ, և չեն արտացոլել պացիենտի ոչ հոժարակամ բուժում սկսելու հիմքերը:

Ամբողջը՝ այստեղ

Թիվ 1

Recent Posts

Ինչու՞ է լռում կամ Թուրքիայում ինչի՞ է սպասում Իլհամ Ալիեւը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մարտի 23-ին մեկնում է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե, որտեղ գումարվում…

1 hour ago

Արթուր Դավթյանը՝ Թուրքիայում ընթացող աշխարհի գավաթի երրորդ փուլի չեմպիոն

Հայաստանի մարմնամարզության հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող աշխարհի…

3 hours ago

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պատասխան խաղում պարտվեց Վրաստանի ընտրանուն

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆում այսօր կայացավ Վրաստան-Հայաստան հանդիպումը։ Հայաստանի հավաքականը 6-1 հաշվով զիջեց մրցակցին։…

3 hours ago

Հռոմի պապը ողջունել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ձևավորումը

Վատիկանից հայտնում են, որ Նորին Սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս պապը մարտի 23-ի կիրակնօրյա Մարեմյան աղոթքում ուրախություն…

3 hours ago

Լեհաստանը ԵՀ-ից կստանա 52 մլն եվրո

Եվրահանձնաժողովը 52 միլիոն եվրո կհատկացնի Վարշավային Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմաններն ամրապնդելու համար, հայտարարել է…

4 hours ago

Վաշինգտոնը պետք է վերանայի իր քաղաքականությունը․ Արաղչի

ԱՄՆ-ի հետ բանակցություններն անհնարին են, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել ճնշումների իր քաղաքականությունը, կիրակի օրը…

5 hours ago