Գործընկերային նյութեր
03.07.2021

Սիրանուշ Սահակյանը ներկայացրեց 14 հայ ռազմագերիների նկատմամբ «մեղմ» վճռի իրական նպատակը

Սիրանուշ Սահակյանը ներկայացրեց 14 հայ ռազմագերիների նկատմամբ «մեղմ» վճռի իրական նպատակը

ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն իմիտացիա է համարում Ադրբեջանում հայ ռազմագերիների 4 տարով և 6 ամսով դատապարտումը. դա երկրի հեղինակությունը և դեմքը փրկելու համար տակտիկական քայլ է: ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչը ընդգծեց, որ անկախ վեցամսյա կամ չորս տարվա պատժի առկայությունից՝ հայ ռազմագերիները ենթակա են եղել և հիմա էլ ենթակա են անհապաղ վերադարձման:

«Ի սկզբանե ունեցել ենք դիրքորոշում, որ դրանք շինծու քրեական գործեր են: Մեր տղաները հայրենիքի պաշտպանության իրականացնելուց զատ, այլ գործողություններում ներգրավված չեն եղել: Ավելին, չեն գործել սեփական նախաձեռնությամբ, ինքնուրույն, այլ զորակոչվել են բանակ և հրամանատարության կողմից ստացել են հրաման ծառայություն իրականացնել մի տեղանքում, որը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ վերահաստատվել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններում է և պատերազմի արդյունքում չի հանձնվել Ադրբեջանին»,- ասաց Սահակյանը:

Ըստ իրավապաշտպանի` ադրբեջանական իշխանությունները  տարաբնույթ ճնշումների են ենթարկվում`  միջազգային գործընկերներն ազդակներ են հղում, որով ակնառու է ահաբեկչության և այլ արարքների բացակայությունը:

«Հիմա իրենք տակտիկապես որոշ մեղադրանքներ հանել են, բայց քաղաքական պատճառներով դեռևս պահում են մի արարք, որը ևս կատարված չէ` ապօրինի սահման հատելը: Հասկանում եք ենթատեքստը` այն տարածքները, որոնք Ադրբեջանը հռչակում է որպես ադրբեջանական: Դրանով Ադրբեջանը ահաբեկում է հայերին և հայ զինծառայողներին, որ եթե հրամանի հիման վրա առաջադրանք կատարեն այդ տեղանքում, կարող են սպառնալիքի ենթարկվել և քրեական հետապնդումների»,- նշեց Սահակյանը:

ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչը շեշտեց, որ շարունակելու են հետևողականորեն Եվրոպական դատարանում բարձրաձայնել ռազմագերիների ապօրինի դատապարտումը:

«Մենք որևէ կերպ չենք ընդունում, չենք ճանաչում թե դատավարությունը, և թե այս դատավարության արդյունքում կայացված որևէ դատավճիռ»,- հավելեց Սահակյանը:

Հարցին, թե ինչու Ադրբեջանի իշխանությունները նահանջեցին, չէ որ ռազմագերիներին ներկայացնում էին որպես դիվերսանտներ, ահաբեկիչներ, սպառնում էին ցմահ ազատազրկել, սակայն վերջում ռազմագերիներին դատապարտեցին չորս տարի կամ վեց ամիս ազատազրկման, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց, որ դա իմիտացիա է, քանի որ իրական շանսեր կան, որ այդ ամենը քանդվելու է, դա նաև հասկանում է  իրենց մասնագիտական թիմը:

«Նախ, դրանով կփորձեն ավելի օրինականացնել ապօրինի հատելու մեղադրանքը: Ցույց են տալու, որ իսկապես անկախ ենք գործել, բայց անկախ գործելով կան արարքներ, որոնք կատարել են և այդ արարքների համար էլ ռազմագերիներին դատապարտում են: Քանի որ իրենք շատ լավ գիտեն, որ ամբողջ դատական գործընթացը միջազգայնորեն առ ոչինչ է ճանաչվելու, փորձում են դրա մի մասը զոհել, այլ մասը օրինականացնելու նպատակով»,- ասաց Սահակյանը:

Ամբողջը՝ այստեղ

Լրահոս
Հայաստանը կարող է դառնալ ԱՄՆ արհեստական բանականության ենթակառուցվածքների հաբ. Bloomberg
15:20
Հայաստանը կարող է դառնալ ԱՄՆ արհեստական բանականության ենթակառուցվածքների հաբ. Bloomberg
Հայաստանը բժշկական զբոսաշրջության զարգացման համար կարևոր նախադրյալներ ունի.  Պապոյան
15:02
Հայաստանը բժշկական զբոսաշրջության զարգացման համար կարևոր նախադրյալներ ունի. Պապոյան
Մակրոնը հանդիպումներ է ունեցել Թրամփի և Զելենսկու հետ
14:33
Մակրոնը հանդիպումներ է ունեցել Թրամփի և Զելենսկու հետ
Միջին նորոգում՝ Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում
14:21
Միջին նորոգում՝ Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում
Իրանը սպառնում է փոխել պատերազմի աշխարհագրությունը
14:07
Իրանը սպառնում է փոխել պատերազմի աշխարհագրությունը
Արարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներին
13:53
Արարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներին
Պատմությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել է՝ հայերը աներևակայելի ողբերգության պայմաններում վերապրածներ են. Շիֆ
13:40
Պատմությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել է՝ հայերը աներևակայելի ողբերգության պայմաններում վերապրածներ են. Շիֆ
Քանի դեռ ՀՀ վարչապետի աշխատավարձը 300 հազար դոլար չէ, ՀՀ-ն Սինգապուրի հետ համեմատել պետք չէ. Չախոյան
13:25
Քանի դեռ ՀՀ վարչապետի աշխատավարձը 300 հազար դոլար չէ, ՀՀ-ն Սինգապուրի հետ համեմատել պետք չէ. Չախոյան
Նյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները
13:08
Նյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ Կոբախիձե
12:55
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ Կոբախիձե
Շուրջ 20 հազար աշխատողի աշխատավարձ է բարձրացել. Տարոն Չախոյան
12:40
Շուրջ 20 հազար աշխատողի աշխատավարձ է բարձրացել. Տարոն Չախոյան
ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը պետք է երկկողմ ցավոտ գործընթաց լինի. նախարար
12:27
ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը պետք է երկկողմ ցավոտ գործընթաց լինի. նախարար
Ընդդիմադիր այն ուժերը, որոնք խուսափում են այդ համախմբումից, պետք է պատշաճ բացատրություն տան՝ ինչու. Սաղաթելյան
12:17
Ընդդիմադիր այն ուժերը, որոնք խուսափում են այդ համախմբումից, պետք է պատշաճ բացատրություն տան՝ ինչու. Սաղաթելյան
Թուրքիան և ԱՄՆ-ը աջակցում են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան
12:06
Թուրքիան և ԱՄՆ-ը աջակցում են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան
«Աղի լիճ» կոչվող տարածքում բարեկարգման աշխատանքներ են. քաղաքապետի խոսնակ
11:54
«Աղի լիճ» կոչվող տարածքում բարեկարգման աշխատանքներ են. քաղաքապետի խոսնակ