Ցուցասրահ
20.07.2021

Համեստ ոստիկանապետն ու ունևոր հարազատները․ ինչ ունեն-չունեն Գասպարյանները

Համեստ ոստիկանապետն ու ունևոր հարազատները․ ինչ ունեն-չունեն Գասպարյանները

Այս տարվա հունիսին դատախազությունից հայտնել էին, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակում իրականացվող ուսումնասիրության արդյունքում նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գույքի վրա արգելանք է դրվել։ 

Ըստ մամուլի հրապարակումների՝ Վլադիմիր Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված անձանց պատկանող գույքի ուսումնասիրությունների արդյունքում «հայտնաբերվել» է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 4 առանձնատուն, 2 բնակարան, 3 հողամաս, 4 մեքենա և 1 ավտոտնակ։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե ի՞նչ ունեցվածք են հասցրել ձեռք բերել բացառապես ուժային կառույցներում մի շարք բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած գեներալ-գնդապետը և նրա հետ փոխկապակցված անձինք այս տարիների ընթացքում։

Նշենք, որ Վլադիմիր Գասպարյանը ԽՍՀՄ զինված ուժերում ծառայությունից հետո՝ 1982 թվականից, աշխատել է Ներքին գործերի համակարգում, ապա անկախ Հայաստանում զբաղեցրել  ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնը, եղել  ՊՆ ռազմական ոստիկանության պետ, պաշտպանության նախարարի տեղակալ, ոստիկանության պետ։ Ուժային կառույցները լքել է 2018 թվականի իշխանափոխությունից հետո։ 

Գասպարյանը վերջին անգամ գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացրել է 2018 թ. մայիսի 31-ին՝ ոստիկանապետի պաշտոնը դադարեցնելու կապակցությամբ, թեպետ որևէ արժեքավոր գույք և եկամուտ չի նշել։ Հայտարարագրից տպավորություն է, որ նախկին ոստիկանապետը համեստ աշխատավարձով ապրող պաշտոնյա է եղել։ Նա որպես եկամուտ նշել է իր աշխատավարձը՝ 2 մլն 484 հազար 209 դրամ, ինչպես նաև 2 հազար ԱՄՆ դոլար և 3 մլն դրամ կանխիկ գումար: Ոչ մի անշարժ գույք՝ բնակարան, հողամաս և այլն, Գասպարյանը չի հայտարարագրել, ընդամենը մեկ շարժական գույք՝ մարդատար VAZ 21013 ավտոմեքենա: 

Գասպարյանն իր և իր հետ փոխկապակցված անձանց տարեկան հայտարարագրեր ներկայացրել է սկսած 2011 թվականից, որոնցում ևս անշարժ գույքի մասին որևէ հիշատակում չկա, և պարզ չի դառնում, թե ինչ հարստության տեր է նա եղել։ 

Վլադիմիր Գասպարյանի և նրա ընտանիքի գույքը

Կադաստրի պետական կոմիտեից FIP.am-ին տրամադրված փաստաթղթերից պարզ է դառնում, որ Վլադիմիր Սերգեյի Գասպարյանի անվամբ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում գրանցված է մեկ անշարժ գույք՝ իր տնամերձ հողամասով, իսկ Շողակաթ համայնքի Ջիլ գյուղում գտնվող անշարժ գույքի նկատմամբ գրանցված է վարձակալության իրավունք։

Ի տարբերություն ամուսնու՝ Գասպարյանի կինը՝ Սուսաննա Գասպարյանը, ավելի «հարուստ» է։ Ըստ կադաստրային փաստաթղթերի՝ Սուսաննա Գասպարյանը սեփականության իրավունք ունի Երևանի Թումանյան 39 շենքում գտնվող մեկ բնակարանի նկատմամբ։ Նրա սեփականությունն են նաև Կոտայքի մարզի Ակունք համայնքի Նոր գյուղ գյուղում գյուղատնտեսական նշանակության հողամասն ու բնակելի տունը, Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Մաշտոցի 8/62 հասցեով անշարժ գույքը, ինչպես նաև նույն քաղաքի Մաշտոցի 8 շենքում մեկ բնակարանը, որը, սակայն, նա վաճառել է 2019 թվականին։ Բացի այդ, Սուսաննա Գասպարյանը կառուցապատման իրավունքներ ունի Վաղարշապատի Մաշտոցի 8/36 հասցեում գտնվող անշարժ գույքի և Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Դրախտիկ գյուղում գտնվող անշարժ գույքի նկատմամբ։ 

Վլադիմիր և Սուսաննա Գասպարյանների արդեն չափահաս դուստրը՝ Անգելինա Գասպարյանը, սեփականության իրավունք ունի Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Օլիմպիական փողոցի 12/4 հասցեով հողամասի նկատմամբ։  

Մամուլը բազմիցս է անդրադարձել Վլադիմիր Գասպարյանին պատկանող՝ Սևանի արևելյան ափում՝ Սևան-Շորժա ճանապարհի Դրախտիկ գյուղի հարևանությամբ գտնվող շքեղ ամառանոցին, որը, ըստ Կադաստրի տրամադրած փաստաթղթերի, Գասպարյանի զոքանչի՝ Հեղուշ Գալստյանի անունով է գրանցված։ 

Հեղուշ Գալստյանը նաև Երևանի Արաբկիր շրջանի Վ. Փափազյան փողոց 118/1 շենքում գտնվող բնակարանի, ինչպես նաև Թումանյան փողոցի 35ա շենք 5 ավտոտնակի  սեփականատերն է։  

Բացի այդ, Գալստյանը անշարժ գույքի սեփականատեր է Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում։ Այստեղ էլ նա ծավալել է պահածոյացված սիգի արտադրություն, որի մասին Fip.am-ը նախկինում գրել էր։ 

Բացի վերը թվարկված սեփականություններից, մամուլը բազմիցս անդրադարձել է նաև Վլադիմիր Գասպարյանին պատկանող՝ Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ տեղակայված շքեղ առանձնատանը, որը, ըստ Hetq.am կայքի 2018 թվականի հրապարակման, գրանցված է Վլադիմիր Գասպարյանի անչափահաս որդու՝ Վլադիմիր Գասպարյանի անվամբ։ Ի դեպ, նրա անունով ևս հայտարարագիր է ներկայացվել 2017 թվականին, որտեղ, սակայն, որևէ գույք լրացված չի եղել։ 

Ավելին՝ այստեղ

Լրահոս
Մերց. Եվրոպան իրական անկախություն պետք է ձեռք բերի ԱՄՆ-ից
11:53
Մերց. Եվրոպան իրական անկախություն պետք է ձեռք բերի ԱՄՆ-ից
Ամփոփվել են Կասկադի վերակառուցման աշխատանքների մրցույթի արդյունքները
11:40
Ամփոփվել են Կասկադի վերակառուցման աշխատանքների մրցույթի արդյունքները
«Սուրմալու»-ի մոտ մետրոյի կայարանի համար մրցույթ կհայտարարվի
11:17
«Սուրմալու»-ի մոտ մետրոյի կայարանի համար մրցույթ կհայտարարվի
Երևանի ՏԻՄ օրենքը պետք է մաքսիմալ արագ ընդունվի. Ավինյան
11:00
Երևանի ՏԻՄ օրենքը պետք է մաքսիմալ արագ ընդունվի. Ավինյան
«Արցախը Հայաստան է եւ վերջ» սահմանադրությունն է ասում
10:37
«Արցախը Հայաստան է եւ վերջ» սահմանադրությունն է ասում
Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող
19:53
Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող
Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի
19:07
Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի
Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով
17:31
Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով
Երևանը  պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի
16:50
Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի
Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան
16:19
Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան
Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով
15:55
Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով
Իսրայելը չեղարկել է բանտարկյալների ազատ արձակումը
14:58
Իսրայելը չեղարկել է բանտարկյալների ազատ արձակումը
Բարձր ենք գնահատում Ճապոնիայի կողմից ՀՀ-ի տարբեր ոլորտների բարելավմանն ուղղված աջակցությունը.  Փաշինյան
13:52
Բարձր ենք գնահատում Ճապոնիայի կողմից ՀՀ-ի տարբեր ոլորտների բարելավմանն ուղղված աջակցությունը. Փաշինյան
Վլադիմիր Պուտինն՝ ընդդեմ Իոսիֆ Ստալինի
13:41
Վլադիմիր Պուտինն՝ ընդդեմ Իոսիֆ Ստալինի
Իրականացնում են ձնամաքրման աշխատանքներ
12:55
Իրականացնում են ձնամաքրման աշխատանքներ