Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, օգոստոսի 3-ին Անկարայում մեկնարկել են «Կովկասյան արծիվ» համատեղ զորավարժությունները, որին մասնակցում են Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները, ։
Զորավարժությունները ավարտվելու են օգոստոսի 8-ին։ Դրանք նպատակ են հետապնդում ուժեղացնել համագործակցությունը կողմերի հատուկջոկատայինների միջև։
Ուկրաինան այդ զորավարժություններին մասնակցում է, որպես դիտորդ երկիր։
Թուրքիայի կողմից զորավարժություններին մասնակցում է մեկ հատուկ նշանակության ստորաբաժանում, մեկ պայմանագրային դիպուկահար, երկու բազմաֆունկցիոնալ ուղղաթիռ և մեկ ծանր փոխադրող ուղղաթիռ։