Քաղաքականություն

Հակառուսականությո՞ւն, թե՞ ինքնիշխանությունը Ռուսաստանին զիջելու քաղաքականություն

Ընդդիմության կողմից իշխանությանն ուղղված մեղադրանքները վաղուց հատել են աբսուրդի սահմանը ոչ միայն իրենց բովանդակությամբ, այլ նաև հակադիր ծայրահեղականությամբ։ Եվ որ ամենացավալին է՝ նմանօրինակ շահարկումների թեմաներում ընդդիմությունը չի խորշում շահարկելու ազգային անվտանգության հարցերը․

Դիցուք՝ հակառուսականությո՞ւն, թե՞ ինքնիշխանությունը Ռուսաստանին զիջելու քաղաքականություն․ Կողմնորոշվեք պարոնայք։

Մինչ ընդդիմադիրները փրփուրը բերաններին իշխանություններին մեղադրում են հակառուսականության և «ռուս»-ի հետ լավ չլինելու արդյունքում փորձանքի բերելու մեջ, նույն շրջանակների մեդիագործիքները վարում են այլ քաղաքականություն՝ ռուսական կողմի հետ շրջանակային և ռեգիոնալ անվտանգության պայմանագրերի հիման վրա տեղակայվող սահմանապահ ուղեկալների թեման ներկայացնելով որպես սուվերենության զիջում։

Կառուցողական և ազգային շահերով իրապես մտահոգ ընդդիմությունը առնվազն պետք է այլընտրանքային լուծում տեսնի, կամ քաղաքական կամք դրսևորի՝ մատնանշելու այլ քաղաքական սլաք կամ ուղղվածություն։

Մի կողմ թողնենք, որ Ռուսաստանի ներկայությունը Հայաստանում ոչ մի ղեկավար չի վիճարկել և անկախությունից ի վեր ռուսական խաղաղապահ զորքերը ի դեմս 102-րդ ռազմաբազայի՝ վերահսկում են հայ-թուրքական սահմանը և կարծես թե այս հարցում սուվերենության կորուստ չտեսնող շրջանակները Ոսկեպարի, Սոթքի և այլ հատվածներում ռուսական կողմի ներկայությունը շատ ցավոտ են տանում։

Առաջնահերթ դիտարկումը պետք է հիմնված լինի ոչ թե ցանկությունների, կամ մաքսիմալ «հայրենասեր» երևալու ձգտման, այլ քաղաքական ներուժի, ռազմական հնարավորությունների, և ռեգիոնալ դիրքավորումների մեջ սեփական երկրի պոտենցիալի իրատեսական գնահատականի վրա։ Եվ հարցը բնավ էլ տարբերակի ճիշտ ու սխալի մեջ չէ, այլ ռադիկալ ընդդիմության խայտառակ դիստրուկտիվ կեցվածքի։

Կողմնորոշվե՛ք, պարոնայք, ԿՌիմ վա՞շ, իլի նաշ։

Թիվ 1

Recent Posts

Իսահակյան փողոցում կարգելվի մեքենաների կանգառը

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի  23-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսահակյան փողոցում:…

11 mins ago

ՀՀԿ-ն սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի վերաբերյալ հայտարարություն է տարածել

ՀՀԿ ԳՄ-ն Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի վերաբերյալ հայտարարություն է տարածել։ «Հայաստանի Հանրապետության…

12 mins ago

Պուտինը կատակել է, որ Մոդին իրեն առանց թարգմանիչ էլ է հասկանում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպման ժամանակ կատակել է, որ առաջնորդների…

14 mins ago

Չինաստանի նախագահը ժամանել է Կազան

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծզինպինը ժամանել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին։ ՌԴ ԱԳՆ-ն հաղորդում…

35 mins ago

Եթե Թրամփը լիներ նախագահ, ապա Պուտինը նստած կլիներ Կիևում. Հարիս

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, որը թեկնածություն է առաջադրել Դեմոկրատական ​​կուսակցությունից, կարծում է, որ իր մրցակից…

36 mins ago

Երկու նախագիծ, որ հարյուրավոր դպրոցականների մոտեցրեց Քոչարի արվեստին

Անցկացրած հարյուր օրերը ընդմիշտ կմնան նրանց հիշողության մեջ։ Կմնան լույսերը, գույները, հիացած հայացքներն ու արվեստային հրավառությունը Երվանդ Քոչարի «Սասունցի Դավիթ» քանդակի շուրջը։…

42 mins ago