

Հայրենական մեծ պատերազմի ավարտից հետո Եվպատորիայի հայկական եկեղեցու շենքը օգտագործվել է որպես պահեստ, այնուհետև այնտեղ տուն–ինտերնատ են բացել ծերերի և հաշմանդամների համար։
Եվպատորիայի հայկական վանքն ու ծխական դպրոցը անժամկետ և անհատույց պայմանով փոխանցվել են տեղի Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի «Սուրբ Նիկողայոս եկեղեցի» կրոնական կազմակերպությանը։
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի Ղրիմը` հղում անելով ազգամիջյան հարաբերությունների և արտաքսված քաղաքացիների հարցերով պետական կոմիտեին, անհատույց օգտագործման մասին համապատասխան որոշումը ընդունվել էր միջգերատեսչական կառավարական հանձնաժողովի նիստին, որը տեղի է ունեցել Ղրիմի փոխվարչապետ Լարիսա Օպանասյուկի ղեկավարությամբ։
Գերատեսչությունում նշել են, որ Ղրիմի սեփականություն հանդիսացող հայկական վանատունը, նախկինում պատկանում էր «Ծերերի և հաշմանդամների համար նախատեսված Եվպատորիայի տուն-ինտերնատին»՝ օպերատիվ կառավարման իրավունքով։
Ավելին՝ armeniasputnik.am
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…