

ՀՀ ոստիկանությունը երեկ տեղեկացրեց, որ Շիրակի մարզի գյուղերից մեկում տեղի բնակիչ ֆերմերը 2011 թվականից բռնություն գործադրելով, մի աղջկա պահել է գոմում ու ստիպել անվճար աշխատել: Ոստիկանության մատնանշած համայնքներից մեկումը Շիրակի մարզի Մարմաշենն է, ֆերմերն էլ նույն գյուղի բնակիչ Ռուբեն Թորոսյանը, մի աղջիկն էլ՝ Աստղիկ Հարությունյանը: Համայնքապետ Կարեն Արշակյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, զարմացած է տարածված տեղեկատվությունից, քանի որ Աստղիկն իրենց գյուղում ապրել է ազատության մեջ այնպես, ինչպես բոլորը: Բոլորին տես ու ճանաչ է եղել, ոչ մի թաքուն ու գաղտնի կյանք չի ունեցել:
«Ինքը երբեք բռնության չի ենթարկվել, փակի տակ չի մնացել, մնացել է էստեղ շատ սիրով, իր ցանկությամբ, աշխատել է որպես չոբան: Բայց հմի ինչ-որ տարել են Գեղարքունիքի մարզ, թե Սեւան, զանգել են, ճշտել են, որ ընդեղ է, ընդեղ չոբան կաշխատի էլի երեւի: Բայց ստեղ էլ նույն չոբանությունը կար, իրան լավ պայմաններ կար, թե ընչի է գնացել, չիդենք»,-ասաց Մարմաշենի համայնքապետը:
Ուր է գնացել հարցի պատասխանը չունի նաեւ ֆերմեր Ռուբեն Թորոսյանը: Ասում է՝ հունիսի 18-ին կամ 19-ինն տուն է եկել, մորից իմացել, որ Աստղիկը տանը չէ, գնացել է: Այլ բան տղամարդուն հայտնի չէ: «էդ օրն էի եկել, մերս առավոտ ըսավ, որ չկա Աստղիկը: Ինքը մենակ է եղել, ում հետ էրտար: Թե հմի ինքն իրան է գնացել, թե իրա հետ մարդիկ են եղել, որ տարել, ըդիկ արդեն իրանք գիտեն»:
Ո՞վ է Աստղիկը: ՀԺ-ի հարցին ի պատասխան Ռուբենն ասաց՝ մեր աշխատողը: Հետո պատմեց, որ 8 կամ 10 տարի առաջ, ստույգ չի հիշում թե երբ, հանդիպել են Շուռաբատում, որտեղ Թորոսյանն անասնապահությամբ է զբաղվել: Աստղիկն էլ նույն գյուղում մեկ այլ մարդու մոտ հովիվ է եղել: Եկել, Ռուբենին ասել է, չի ուզում նախկին ֆերմերի մոտ աշխատել, ցանկանում է, որ նույն գործն անի Ռուբենի մոտ:
Ավելին՝ armtimes.com
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…