Հայաստան
16.07.2019

Քաղաքացին կարող է իրեն պատկանող գույքն ու հողամասն օտարել առանց եկամտային հարկ վճարելու․ Պաշտպանի հաղորդման մեջ տեղ գտած խնդիրը լուծվել է

Քաղաքացին կարող է իրեն պատկանող գույքն ու հողամասն օտարել առանց եկամտային հարկ վճարելու․ Պաշտպանի հաղորդման մեջ տեղ գտած խնդիրը լուծվել է

2017-2018 թվականների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրվել անձնական օգտագործման գույքն օտարելու դեպքում ֆիզիկական անձանց եկամտային հարկի վճարման պահանջներ ներկայացնելու վերաբերյալ։

Խնդիրն այն է, որ ՀՀ հարկային օրենսգրքով ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում էր համարվում`

անձնական, ընտանեկան կամ տնային օգտագործման նույն տեսակի գույքի՝ տարվա ընթացքում երկրորդ և ավելի թվով օտարումը, եթե դրանց ձեռքբերումը և օտարումը տեղի է ունեցել մեկ տարվա ընթացքում,
արտադրական, այլ առևտրային և հասարակական նշանակության գույքի, ներառյալ` շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ (կիսակառույց), արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կամ գույքի սեփականությունում անձին պատկանող բաժնեմասի օտարումը։

Վերոնշյալ կարգավորման նպատակն էր հարկային պարտավորություն սահմանել բոլոր այն անձանց համար, ովքեր, փաստացի զբաղվելով շահույթ հետապնդող գործունեությամբ, հարկ վճարելու պարտականություն օրենքով չունեին: Սակայն նշված կարգավորումների պարագայում տուժել են այն անձինք, ովքեր գույքն օտարել են անձնական կարիքներից ելնելով, այսինքն շահույթ ստանալու նպատակ չեն հետապնդել։

Մարդու իրավունքների պաշտպանը 2018 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման մեջ անդրադարձ էր կատարել ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման գույքն օտարելու դեպքում եկամտային հարկի վճարման պարտավորություն ունենալու խնդրին։ Մասնավորապես տարեկան հաղորդման մեջ Պաշտպանի կողմից առաջարկվել էր`

հարկային օրենսգրքով սահմանված ձեռնարկատիրական համարվող գործունեության հասկացությունը վերաձևակերպել և անձի կողմից անձնական, ընտանեկան կամ տնային օգտագործման նույն տեսակի գույքի օտարումը որակել ձեռնարկատիրական միայն պարբերական բնույթ կրելու դեպքում,
հարկային օրենսգրքում բացառել ըստ գույքի նշանակության տեսակների հարկման նկատմամբ առկա տարբերակված մոտեցումը (արտադրական, այլ առևտրային և հասարակական նշանակության գույք, ներառյալ` շենքեր, շինություններ (այդ թվում` անավարտ (կիսակառույց), արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր կամ գույք):

Նշված առաջարկներն հասցեագրվել են նաև ՀՀ վարչապետի աշխատակազմին։

Պաշտպանը ողջունելի է համարում այն, որ ՀՀ կառավարության կողմից Ազգային Ժողովին ներկայացված, այնուհետև Ազգային Ժողովի կողմից ընդունված ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթում ներառվել են անհրաժեշտ կարգավորումները։

Այսպիսով, այսուհետ ֆիզիկական անձանց պատկանող գույքի, ինչպես նաև հողամասի (անկախ հողամասի նպատակային նշանակությունից) օտարումը չի համարվի ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում և եկամտային հարկի հարկման բազան որոշելիս ֆիզիկական անձանց կողմից նշված գույքի օտարումից ստացվող եկամուտները կհամարվեն նվազեցվող։

Հողամասի օտարումից ստացվող եկամուտները կհամարվեն նվազեցվող 2020 թվականի հունվարի 1-ից հետո իրականացված օտարման գործարքների մասով։

Լրահոս
ԿԸՀ-ն խնդրում է մերժել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող բոլոր դիմումները 
16:14
ԿԸՀ-ն խնդրում է մերժել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող բոլոր դիմումները 
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
14:59
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
12:04
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Նուբարաշենում գտնվող հողատարածքի նկատմամբ. Փաշինյան
17:02
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Նուբարաշենում գտնվող հողատարածքի նկատմամբ. Փաշինյան
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
16:49
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Փաշինյանը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա
16:39
Փաշինյանը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա
Հաագայում քննարկվել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարները
16:27
Հաագայում քննարկվել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարները
Այս ընտրությունները հակասել են Սահմանադրությանը, իրավիճակը բացառիկ է. Արամ Վարդևանյան
16:14
Այս ընտրությունները հակասել են Սահմանադրությանը, իրավիճակը բացառիկ է. Արամ Վարդևանյան
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
16:06
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Ալխաս Ղազարյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածու
15:40
Ալխաս Ղազարյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածու
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
15:38
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ
15:27
Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
15:13
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
15:09
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
14:40
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ