Սպորտ

ԱՊՀ երկրների առաջին խաղերին Հայաստանը կներկայացնի 54 մարզիկ

Սեպտեմբերի 4-ից 11-ը Կազանում կայանալու են ԱՊՀ երկրների առաջին խաղերը: Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Ադրբեջանից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից շուրջ 1500 մարզիկ մեդալների 184 հավաքածուի համար պայքարելու է 16 մարզաձևում: Մարզիկների տարիքը չպետք է գերազանցի 23-ը:

Հայաստանն այս ստուգատեսում կներկայացնի 54 մարզիկ.

Բադմինթոն – Արման Վարդանյան, Մանվել Հարությունյան, Լուսինե Սմբատյան, Անի Սահակյան:
Բասկետբոլ (3×3)- Տղաներ՝Դավիթ Քարամյան, Դավիթ Խաչատրյան, Նարեկ Սարգսյան, Տիգրան Մկրտումյան: Աղջիկներ՝ Մերի Գրիգորյան, Լուսինե Տիտանյան, Աննա Օհանյան, Շուշան Դանիելյան:
Բռնցքամարտ – Էրիկ Առստամյան, Դավիթ Սաֆարյան, Ղազար Չափանյան, Հարություն Խաչատրյան, Հայկ Թադևոսյան, Արշակ Բաբլումյան, Երանոս Օհանյան, Աղվան Ալեքսանյան, Դավիթ Սիմոնյան, Արմեն Պողոսյան:
Կարատե – Գեղամ Նիկողոսյան, Դավիդ Դավթյան, Ռուդիկ Շուխյան, Հայկ Քառյան, Դավիթ Մակյան, Արտաշես Հարությունյան:
Հրաձգություն – Հայկ Բաբայան, Ալլա Պողոսյան, Տիգրան Սուղյան, Նարե Գաբրիելյան:
Գեղարվեստական մարմնամարզություն – Միլենա Ասրյան, Անժելիկա Կարախանյան, Կարինա Մխիթարյան, Անգելինա Սայադյան:
Սամբո – Դավիթ Հովսեփյան, Արամ Աղաջանյան, Լեոնիդ Մելիքյան, Արշավիր Բաղրամյան, Արման Եսայան, Նորիկ Խուրշուդյան:
Սեղանի թենիս Էլեն Բախչաջյան, Մարինա Գալստյան, Ռիմա Խլղաթյան, Ավետ Վասիլյան, Նարեկ Ստեփանյան, Մուշեղ Նազարյան:
Սպորտային պարեր – Ժորժ Հովհաննիսյան (բրեյք դանս)
Մուայթայ – Լուսի Տեր-Դավթյան, Նարեկ Խաչիկյան, Վլադիսլավ Պետրոսյան, Արթուր Պողոսյան, Ալեն Իսրայելյան:

Նախատեսվում է, որ հայ մարզիկների ելույթներին մրցավայրից կհետևեն նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

ԱՊՀ երկրների խաղերը Կազանում անցկացնելու որոշումը կայացվել է դեռևս 2019 թվականի հոկտեմբերին. այն նախատեսված էր անցկացնել 2020 թվականի օգոստոսին, բայց հետաձգվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Նշենք նաև, որ ԱՊՀ խաղերի տարբերանշանը մասնակից երկրների դրոշներով թռչունն է, որի փետուրներն ու բացած թևերը խորհրդանշում են ԱՊՀ երկրների հյուրընկալությունը և մշակութային բազմազանությունը:

Թիվ 1

Recent Posts

Մեսսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին»

«Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր առաջնության 5-րդ տուրում սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթել է «Ֆիլադելֆիա…

13 minutes ago

Ռուսաստանը դեմ է Եվրոպայից Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելուն

Ռուսաստանը կտրականապես դեմ է Կիևին զենք մատակարարող երկրներից Ուկրաինա խաղաղապահ ուժերի տեղակայմանը։ Այս մասին հայտնում…

36 minutes ago

Մեզ տրված քվեները չենք փոշիացնելու․ Սարիկ Մինասյան

Գյումրու ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Հարգելի՛ գյումրեցիներ, սիրելի՛ համաքաղաքացիներ, շնորհակալ…

48 minutes ago

Շուլցը դատապարտել Է Թրամփին

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը աջակցել է Կանադային Դոնալդ Թրամփի հետ առճակատման հարցում՝ մաքսային սակագների և…

1 hour ago

ՀՀ-ն նախատեսո՞ւմ է անդամավճար վճարել ՀԱՊԿ բյուջե. ԱԳՆ-ի մեկնաբանությունը

Արդյոք Հայաստանը նախատեսո՞ւմ է տարեկան անդամավճարները վճարել ՀԱՊԿ բյուջե։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ…

1 hour ago

«20,000 ծառերի մեջ սակուրաները կազմում են ընդամենը 100-ը». Բեգոյան

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը մանրամասն ներկայացրել է, թե 45 հա…

2 hours ago